«ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԴԱՐՁԱ, ՈՎ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ ՄՈՒԱՅԹԱՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ». ՄՈՒԱՅԹԱՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆ

Սպորտ

Վերջերս Թուրքիայում կայացել է Մուայթայի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի միակ ներկայացուցիչ, հավաքականի առաջատարներից, մեծահասակների Եվրոպայի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Անթալիայի գավաթի հաղթող, Կովկասի չեմպիոն, ծնունդով Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ բրոնզե մեդալ է նվաճել։ Սա աննախադեպ նվաճում է։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Նարեկի հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- Հանդես եկա 57 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք մենամարտ եմ անցկացրել։ Մեկնարկում նոկաուտով հաղթեցի Թայվանի ներկայացուցչին, երկրորդ մենամարտի ժամանակ միավորներով 30։26 հաշվով հաղթեցի կանադացի մրցակցիս։ Ափսոս, երրորդ մենամարտում 27։30 հաշվով զիջեցի Ուզբեկստանի ներկայացուցչին։ Որպես բարդ մենամարտ կարող եմ առանձնացնել կանադացու հետ պայքարը։

- Նարեկ, ինչ տվեց քեզ այս Աշխարհի բրոնզե մեդալը, առավել ևս, որ Մուայթայի հայաստանյան պատմության մեջ սա աննախադեպ նվաճում էր, երբևէ Աշխարհի առաջնությունից որևէ մեդալ չէինք ունեցել։

- Այս նվաճումով իմ վարկանիշը բարձրացավ։ Դասակարգման աղյուսակում 7-րդ տեղում էի գտնվում, հիմա արդեն 5-րդ տեղում եմ գտնվում։ Շատ ուրախ եմ, որ ես առաջին հայազգի մարզիկը դարձա, ով մեդալ նվաճեց Մուայթայի Աշխարհի առաջնությունում, սա շատ կարևոր էր ինձ համար։ Պիտի մասնակցեմ նաև օգոստոսին Չինաստանում կայանալիք Համաշխարհային խաղերին, որը Օլիմպիական խաղերի նման անցկացվում է չորս տարին մեկ անգամ։ Սա շատ կարևորագույն մրցաշար է։ Աշնանը նոյեմբեր ամսին էլ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեմ։ Ջանք չեմ խնայի, լավ կպարապեմ, կձգտեմ այս առաջնություններում փոխել մեդալի գույնը ու ոսկե մեդալ նվաճել։ Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահը Արտակ Բրուտյանն է, նա ջանք չի խնայում մարզաձևը մեր երկրում մասսայականացնելու համար։ Անձնական մարզիչներս են Կարեն Գրիգորյանը և Ալեքսան Աղաբալյանը։ - Աշխարհի առաջնությունը կայացել է Թուրքիայում, մեզ համար դարավոր թշնամի երկրում, արդյոք մեկնելուց առաջ չունեիր որևէ մտավախություն։

- Անկեղծ ասած, ոչ։ Շատ հանգիստ էր ամեն ինչ, քանի որ առաջին անգամ չէի մեկնում Թուրքիա մրցաշարի, երկու անգամ էլ Եվրոպայի առաջնությունների եմ մասնակցել, որևէ մտավախություն չունեի, նրանք իրենց նորմալ էին դրսևորում, սպորտը երբեք չեն խառնում քաղաքականության հետ։

- Նարեկ, տեղյակ եմ, որ մինչ այս մրցաշարը Թայլանդում մասնակցել ես միջազգային մրցաշարի ու հաղթել։

- Թայլանդում շուրջ երեք ամիս պարապել եմ ու պրոֆեսիոնալ մենամարտ ունեցել տեղացի մարզիկի հետ։ Բավականին բարդ անցավ մենամարտը, սակայն ես կարողացա հաղթել մրցակցիս։ Այս հաղթանակը ինձ նոր մոտիվացիա տվեց։ Ես այժմ ունեմ անցկացրած 12 պրոֆեսիոնալ մենամարտ, որից 10 հաղթանակ և 2 պարտություն։

- Մուայթայը մեր երկրում ինչպիսի զարգացվածություն ունի։

- Մուայթայը թայլանդական մարզաձև է, Հայաստանում վերջին տարիներին բավականին լավ զարգացում է ապրում։ Ունենում ենք Եվրոպայի, Աշխարհի մրցանակակիրներ, հաղթողներ։Այն շատ դիտարժան մարզաձև է համարվում։ 2016 թվականին ՄՕԿ -ը մուայթայ մարզաձևը ճանաչեց որպես ոչ Օլիմպիական մարզաձև։ 2018-ին մարզաձևը դարձավ Օլիմպիական ընտանիքի անդամ։ 2024 թվականին Փարիզում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ մարզաձևը փորձնական անցկացվեց։ Մուայթայը շատ մեծ հնարավորություններ ունի 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել։ Տարեցտարի մեր ցուցանիշները բարելավվում ենք, ինչը նշանակում է, որ նախորդ տարիների համեմատ թե հետաքրքրվողների թիվն է աճում, թե գործող մարզիկներն են ավելի ու ավելի շատ աշխատում, մարզերում ևս կան մասնաճյուղեր։ Ցավոք, մեր մարզաձևը չի ստանում որևէ պետական աջակցություն։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու, բովանդակալից զրույցի համար։

- Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում