ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԼԵԳԵՆԴ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 69 ՏԱՐԵԿԱՆ

Սպորտ

Հունիսի 13-ը, լեգենդար ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 69 տարեկան։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, կանանց ու տղամարդկանց թիմերի անդամները Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները հարգանքի տուրք են մատուցել հայկական ծանրամարտի լեգենդի շիրիմին, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

«Յուրի Վարդանյանն այն քիչ մարզիկներից է, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը։ Արդեն ի պաշտոնե ներկայանալով որպես Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ միշտ տալիս են Յուրի Վարդանյանի անունը։ Այն, ինչ արել է Վարդանյանը որպես մարզիկ, քչերին է հաջողվել բարձրացնել անհնարինը, մեծ համբավ բերել ոչ միայն իրեն, այլ նաև Հայաստանին։ Մենք պարտավոր ենք այսօր այստեղ լինել ոչ միայն մարզիկներով, այլ նաև մեր մյուս գործընկերներով ցույց տալու, որ հիշում ենք նրա սխրանքը։ Նա օրինակ պետք է լինի մյուսների համար», ֊ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ով Յուրի Վարդանյանի քրոջ թոռն է, նշել է. 

- «Կրտսեր սերունդը պետք է իր հարգանքի տուրքը մատուցի անվանի մարզիկներին։ Մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր մեծանուն մարզիկներին, որովհետև մեր մարզաձևը ծանրամարտը, հենց նրանցով է զարգացել։ Նմանատիպ միջոցառումները պետք է շարունակական դարձնել ֆեդերացիայի կողմից»։

Հարգանքի տուրք է մատուցել նաև Գյումրեցի անվանի ծանրորդ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ, ով առանձնակի հպարտությամբ է խոսել լեգենդար մարզիկի մասին.

- «Յուրի Վարդանյանը շատ մեծ օրինակ է թե մեզ համար, թե հայկական սպորտի համար։ Մեզ համար նա օրինակ է, որ ծանրամարտում կարողանանք անհնարինը հնարավոր դարձնել»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում