Թել Ավիվի կենտրոնական հատվածը ողբերգական վիճակում է (Տեսանյութ, ֆոտո)
ՄիջազգայինԹել Ավիվի կենտրոնական հատվածը ողբերգական վիճակում է:
Fox News-ը ցուցադրեց քաղաքի կենտրոնում գտնվող Կիրիա կառավարական համալիրի վրա հարվածի կադրեր: Լրագրողը նշել է, որ շենքին հարվածել է հրթիռ, որից անմիջապես հետո զինվորականները նրան արգելել են նկաչահանել։ Կիրիան հանդիսանում է նաեւ Իսրայելի ռազնական գլխավոր համալիրներից մեկը:
Իսկ ահա Իրանը հայտարարել է Իսրայելում հիմնական թիրախների վրա հաջող հարձակման մասին. հարվածներ են հասցվել Թել Ավիվի բազաներին, Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության շենքերին։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան ամերիկյան CNN հեռուստաալիքին ասել է, որ Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա իր հարձակումները։
Թեհրանը կհարձակվի ցանկացած երկրի բազաների վրա, որը կփորձի պաշտպանել Իսրայելը։

