20-ից ավել բարձրաստիճան սպաներ են գլախատվել, պրոֆեսիոնալ դիվերսիոն խմբեր են գործել հարձակումից օրեր առաջ․ Բացառիկ մանրամասներ ինչ է տեղի ունեցել գիշերը Իրանում

Հանդիպում

Իրանցիները պետք է հաշվարկները ճիշտ կատարեին, երբ անընդհատ բանակցությունները ռետինի նման ձգձգում էին, թող մտածեին, որ դրա հետեւանքները կարող են անդառնալի լինել, -անդրադառնալով Իսրայել-Իրան ժամ առ ժամ սրվող հակամարտությանը, ասաց Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանը, մանրամասնելով․


-Հունիսի 13-ին արթնացանք այլեւս նոր իրականության մեջ։ Ես սա պատերազմ չէի համար, սա պարզապես հատուկ ռազմական գործողություն է, որը Իսրայելը սկսել էր հիմնական հարվածից շատ ժամեր առաջ։ Հիմնական հարվածները տեղի են ունեցել դիվերսիոն խմբերի եւ ԱԹՍ-ների միջոցով հենց Իրանի ներսում, ճշգրիտ հարվածներով 20-ից ավել բարձրաստիճան սպաներ են գլախատվել, կարելի է ասել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեից հետո երկրորդ-երրորդ մարդիկ են ոչնչացվել։ Ավելին, ասեմ այնքան ոսկերչական ճշգրտությամբ է աշխատել Իսրայելի հակահետախուզությունը, որ Իրանի քթի տակ դիվերսիոն խմբերը բարձրահարկ շենքի լուսամուտների միջոցով ԱԹՍ-ներ են մտցրել, որոնք դուրս են շպրտվել կոնկրետ թիրախային օբյեկտների վրա։ Այսինքն դեռ օրեր առաջ իսրայելյան հետախուզությանը հայտնի դարձել սպանված տասնյակ պաշտոնյանների շարժը վարկյանների ճշգրտությամբ։ Իսրայելը Իրանում այնպիսի հզոր հետախուզություն է ունեցել, որ Իրանը այդ մասին անգամ չի էլ կասկածել, դե պատկերացրեք ինչ պրոֆեսիոնալ դիվերսիոն խմբեր են գործել եւ նախապատրաստել միջուկային օբյեկտների վրա հարձակումը։

-Իրանը եւս խոստացել է պատասխան հարված հասցնել, պատրաստ է Իսրայելը պատասխան հարվածին, հնարավոր է, որ այս հակամարտությունը վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի։

-Սա Իսրայելի եւ Իրանի թվով երրորդ հակամարտությունն է, առաջին անգամ Իրանի կողմից հարձակումը տեղի ունեցավ 2024թ․-ի ապրիլի 14-ին, հետո հոկտեմբերի 1-ին, սա երրորդն էր թվով, եւ այս անգամ , այո Իսրայելը բացեց հակամարտության էջը։ Բայց դե էլ դիմանալու չէր, օրը մեկ անըդհատ հուդիները հռթիրռակոծում էին Իսրայելը Եմենից, մի օր պետք է համբերության բաժակը լցվեր։ Իսրայելում այս հարձակումը համարում են պատմական, ինչ վերաբերում է Իրանի ամպագորգոռ հայտարարություններին, ապա Իսրայելը Իրանից մի կաթիլ անգամ չի վախենում, որքան Իրանը թպրտա, անգամ անգամ Իսրայելը կտա, ինչպես ասում են, իրենց քթներին։ Այնպես որ Իրանը լավ կանի նահանջի ու խելոնք նստի բանակցությունների սեղանին, հակառակ պարագայում Իրանը կարող է պարզապես հիմնահատակ ոչնչանալ։ Այնպես որ Իսրայելը չի վախենում Իրանի հարվածներից, Իսրայելը աշխարհի ամենաուժեղ քաղաքացիական պաշտպանություն ունեցող պետությունն է։ Չկա նման պետություն, որտեղ ցանկացած բակում, ցանկացած օբյեկտում չլինի պաշտպանված սենյակ, ռմբամստարան, թաքստոց, մարդկային զոհերը այստեղ մինիմումի է հասցված։ Այսքան տարիների ընթացքում Իսրայելը հռթիրահառվում է, բայց զոհերը չնչին տոկոս են կազմում։

-Ասում են, որ  Նեթանյահունը հարձակումից ժամեր առաջ լքել է երկիրը, այդպե՞ս է։

-Չի համապատասխանում իրականությանը, նախքան Իսրայելի հարձակում  Նեթանյահուն պատրասվում էր արձակուրդ մեկնել, բայց փաստորեն, դա խամբկանք էր, թակարդ, որպեսզի փայլուն օպերացիա իրականացնի՝ ժամացույցի ճշգրտությամբ։ Հուսամ իրանցիները հասկացան, որ ոչ մի ռուսական զինտեխնիկա չի կարող իրենց պաշտպանել F-35 կամ F-18-ներից։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում