Հրատապ. Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան
ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին
Արա Աբրահամյանը խնդրել է անել ամեն ինչ ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք հայտնվել են Բաքվում հարկադիր վայրէջքների պատճառով։
Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով, հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ երկրներից Դուբայ չվերթերը։

