Կտեսնենք` ի վերջո մեզանում ով իշխող կդառնա` լավ սովորող, ջութակ նվագող, կիրթ, ազնիվ, արդար տղա՞ն, թե՞ նրան ծաղրnղ և վիրավnրnղ «ուժեղ տղեն», իրականում՝ թnւլամորթ nչնչությունը. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձեւ է» շարժման ամենակարեւոր նպատակներից մեկը գիտե՞ք` որն է։

«Կրթվելը նորաձեւ է» շարժման ամենակարեւոր նպատակներից մեկը մեր միջավայրը փոխելն է` գլխիվայր փոխելը։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այնպես փոխելը, որ երբ դու հզոր մտավորական ես` հզոր մտքի տեր, հասկանում ես բաներ, որոնք միայն քեզ են հասանելի, եւ կարող ես պետությանդ եւ ժողովրդիդ աննկարագրելի մեծ ծառայություն մատուցել, հանկարծ մի երկու չինքնահաստատված թափթփուկի հայհոյանքի պատճառով չխեղճանաս։ Չխեղճանաս ու չսկսես արդարանալ մի բանի համար, որի համար արդարանալը ուղղակի անհեթեթ է։

Մեր միջավայրը փոխելն է այնպես, որ մեզանում չիշխի «մեծացած» պատանիների այն տեսակը, որ հասունացման տարիքում, լինելով անդաստիարակ, անկիրթ, սեփական ոչնչություն լինելու հանգամանքը գիտակցելու համար կատարյալ անպիտան, ծաղրում են դպրոցում լավ սովորող եւ «ջութակի գնացող» տղաներին։

Այս տեսակը պարտադիր չէ, որ անպայման անուս լինի, օրինակ` 4-րդ դասարանի կրթությամբ։ Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը։

Հետո ասում են` վարչապետի տիկինը մեզ վիրավորում է՝ օ՜յ, ինչպիսի՜ բարքեր։

Դուք ձեզ կողքից տեսնո՞ւմ եք։ Դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք: Դուք ուժեղ եք, բան չունեմ ասելու, շատ ուժեղ եք։ Բայց ուժեղ եք ճիշտ նույնքան, որքան ջութակի գնացող տղային ծաղրող անդաստիարակ պատանյակները, որոնց ողջ ուժը կայծակնային արագությամբ անէանում է նույն այն պահին, երբ իրենցից էլ ավելի անդաստիարակը բռնում է ականջից եւ քարշ տալով ցույց տալիս իր տեղը։

Այո, դուք դեռ իշխում եք մեր միջավայրում, եւ բոլոր լավ սովորող եւ ջութակ նվագող տղաները վախենում են ձեզնից։ Եւ դուք այդ տեսակով գտել եք իրար. ձեզնից ավելի անդաստիարակ ոչնչություն չունենք, որ ձեզ ձեր տեղը ցույց տա։ Համախմբվել եք. լավ եք արել։

Մենք էլ ենք համախմբվում։ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հենց ձեր դեմ է։ Գիտեմ, որ հասկացել եք։ Տեսնում եմ, որ կատաղի պաշտպանվում եք՝ ձեր ամենաուժեղ զենքը մեր դեմ հանելով։ Իսկ ձեր ամենաուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է։ Ամենաանպատիվ, ամենաճղճիմ, ամենատգետ զենքը։

Բայց թո՛ղ լինի այդպես։ Կտեսնենք` ի վերջո մեզանում ով իշխող կդառնա` լավ սովորող, ջութակ նվագող, կիրթ, ազնիվ, արդար տղա՞ն, թե՞ նրան ծաղրող եւ վիրավորող «ուժեղ տղեն», իրականում՝ թուլամորթ ոչնչությունը»,- գրել է նա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում