ԱՄՆ-ն կարող է ամռան կեսերին կամ վերջին բախվել իր պետական պարտքի դեֆոլտի հետ. ԱՄՆ ֆինանսների նախարար
ՄիջազգայինԱՄՆ-ն կարող է ամռան կեսերին կամ վերջին բախվել իր պետական պարտքի դեֆոլտի հետ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նա նախկինում զգուշացրել էր, որ դա կարող է տեղի ունենալ օգոստոսին, երբ օրենսդիրները արձակուրդում են, քանի որ ճշգրիտ ամսաթիվը կախված է իրավիճակի զարգացումից։
Կանխատեսվում է, որ հունիսի վերջին ԱՄՆ պետական պարտքը կգերազանցի 37 տրիլիոն դոլարը։

