Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին, ԱՄՆ ուժերը լիակատար մարտական պատրաստվածության մեջ են. Reuters
ՄիջազգայինԻսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին, ԱՄՆ ուժերը լիակատար մարտական պատրաստվածության մեջ են, հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցի համաձայն՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը աղետի եզրին է։ Ամերիկյան ռազմական օբյեկտները մարտական պատրաստվածության են բերվել, և Սպիտակ տանը տեղի է ունեցել Թրամփի հետ արտակարգ հանդիպում։
Նաեւ, որ ԱՄՆ-ն շտապ տարհանում է դիվանագետներին Իրաքում գտնվող դեսպանատնից։ Իրանը սպառնում է. պատերազմի դեպքում առանց վարանելու հարվածներ կհասցվեն բոլոր ամերիկյան բազաներին։
Սրացումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողմամբ։
Մեծ Բրիտանիան զգուշացրել է տանկերներին` զգոն լինել Պարսից ծոցը հատելու փորձ կատարելիս։

