Սրբազան հայրեր, կազմ ու պատրաստ ենք՝ կենաց և մահու պայքար մղելու հանուն մեր մեր Եկեղեցու, մեր հավատքի, մեր ազգի. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական
Սրբազան հայրեր, մեր հոգևոր հովիվներ,
 
Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ որդիներ, մենք խորը մտահոգությամբ ու ցավով ենք հետևում այն անդադար և ամոթալի հարձակումներին, որոնք տեղի են ունենում մեր Սուրբ Եկեղեցու և հոգևոր դասի դեմ՝ մի խումբ իշխանավորների կողմից, որոնք արդեն վաղուց ոչ թե հայոց շահերն են ներկայացնում, այլ հարվածում են մեր ինքնության ամենասրբազան հիմքերին։
 
Ցավով ու արդար զայրույթով արձանագրում ենք, որ պարագլուխ-սրբապղծի, նրա կողակցի և նրանց շուրջ համախմբված դամքաշ ուսապարկերի ոհմակը անցել է բոլոր սահմանները՝ համարձակվելով արհամարհել, զրպարտել ու վարկաբեկել այն հաստատությունը, որ հարյուրամյակներ շարունակ եղել է հայության հոգևոր սյունը։ Այլևս ասելու ոչինչ չի մնացել։ Եկել է գործելու ժամանակը։
 
Մենք, որպես Քրիստոսի զինվորներ, պատրաստ ենք կանգնել մեր Սուրբ Եկեղեցու և մեր հոգևոր առաջնորդության կողքին՝ որքան էլ սաստիկ ու վտանգավոր լինի այս ներսից եկող սրբապղծությունը։ Թշնամին այս անգամ ներսում է՝ ազգադավ, աստվածանարգ, մեր հայրենիքի հոգևոր կյանքը հիմնահատակ քանդելու նպատակով գործող ամբոխ, որը արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է։
 
Մենք մնում ենք Քրիստոսի զինվորները լինելու ուխտին հավատարիմ. «Իսկ դու նեղությունների տոկա՛, ինչպես Հիսուս Քրիստոսի լավ զինվորը» (2 Տիմ 2:3)։ Մենք գիտենք, որ քրիստոնյան կոչված է ոչ միայն սիրելու ու խոնարհվելու, այլև, երբ պահն է հասունացել, պաշտպանելու սրբությունները մինչև մահ. «Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որ կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին» (Եփ 6:11)։
 
Հայոց եկեղեցին պատմության ընթացքում երբեք չի զլացել իր վրա վերցնել ազգի և պետության համար ճակատագրական պահերին առաջնորդության առաքելությունը ։ Մենք հիշում ենք Ավարայրը՝ Վարդանանց սրբազան նահատակությամբ, հիշում ենք Սարդարապատը՝ հոգևոր և ազգային վերելքի մարմնացումով։ Այդ ավանդը մեր մեջ է, և մենք հպարտությամբ ու խոնարհ հավատքով սպասում ենք ձեր կոչին։
 
Սրբազան Հայրեր, մենք՝ ձեր հավատավոր զավակները, կազմ ու պատրաստ ենք՝ ոչ թե բաժանելու կամ քայքայելու, այլ կենաց և մահու պայքար մղելու հանուն մեր սրբությունների, մեր Եկեղեցու, մեր հավատքի, մեր ազգի։
Մեր աղոթքները ձեր հետ են։ Մեր հավատքը՝ Քրիստոսի մեջ։ Մեր վճռականությունը՝ անխախտելի։ «Ուրեմն ի՞նչ ասենք այս ամենի մասին։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռ 8:31): 
Խոնարհությամբ ու հավատով՝ Քրիստոսի զինվոր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ», - ասված է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում