Ուկրաինական պաշտպանությունը Դնոեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ սկսում է փլուզվել (Քարտեզ)
ՄիջազգայինՆովոպավկայի (Դնեպրոպետրովսկի մարզ) ճակատի հարավային թեւում, այն բանից հետո, երբ նորից խաղի մեջ մտավ ռուսական լավագույն ստորաբաժանումներից մեկը` 114-րդ բրիգադ, նման է, որ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է:
Այսպես, նախօրեին այս ստորաբաժանումը, հարավդոնեցկյան ուղղությամբ գրավելով ուկրաինական վորջին հիմնական պաշտպանական կետերից մեկը` Ալեքսեևկան, շատ արագ վերահսկողության տակ վերցրեց նաեւ հաջորդ Զելյոնիյ Կուտ և Նովոուկրաինկա բնակավայրերը` այդ հատվածում եւս դուրս գալով Դնեպրոպետրովսկի մարզ (Քարտեզում)։ Ավելի հյուսիս` ընդհուպ մինչեւ Օրեխովո ուկրաինական կողմն այլեւս պաշտպանության որեւէ հնարավորություն չունի, եւ տեղի աղբյուրների տվյալներով, հետք է քաշվում Դնոպրոպետրովսկի մարզի տարածք (Քարտեզ 2): Ավելի կոնկրետ` ճակատի արեւելյան թեւից դեպի Նովոպավլովկա, հաշվի առնելով, որ ստեղծվում է «պարկ», որից արագ դուրս չգալու դեպքում հետեւանքնեը կարող են դառնալ կործանարար: Չնայած, Դնեպրոպետրովսկի տարածքում եւս ուկրաինական կողմը լուրջ պաշտպանական համակարգ չունի, չկան նաեւ բնակավայրեր, եւ կարող է կառչել միայն Նովոպավլովկայից:
Ուկրաինական ուժերի համար նույն խնդիրներն են նաեւ Նովոպավլովկայի հարավային թեւում: Զելյոնիյ Կուտ և Նովոուկրաինկայից հետո ռուսական ուժերն ակնհայտորեն տրամադրված են նաեւ գրավել Դաչնոյեն` արդեն Դնոպրոպետրովսկի մարզի տիրույթում: Միևնույն ժամանակ, ռուսական ուժերը ներխուժել են Կոմար, աբելի կոնկրետ` բնակավայրի հիմնական մասն արդեն գրավված է: մինչդոռ Կոմարի եւ Դաչնոյեի գրավման դեպքում նաեւ հարավից է բացվում Նովոպավլովկայի ուղղությունը, նաեւ հաշվի առնելով, որ այս հատվածում եւս ուկրաինական կողմը լուրջ պաշտպանություն ու բնակավայրային ցանց չունի` կառչելոը համար:

