Ուկրաինական ռազմական թղթակիցներն ահազանգում են` որ մինչև Սումի քաղաք մնացել է 16 կմ-ից մի փոքր ավելի
ՄիջազգայինՌուսական զորքերը մոտենում են Սումիին։ Ռուսական զորքերը ներկայումս ակտիվորեն առաջ են շարժվում Սումիի մարզում։ Ուկրաինական ռազմական թղթակիցները հաղորդում են, որ մինչև Սումի քաղաք մնացել է 16 կմ-ից մի փոքր ավելի։
Սումիի և Խարկովի մարզերում սկսվել է բնակչության տարհանումը խոշոր քաղաքներից 10-15 կմ շառավղով։ Միաժամանակ, տարհանումն իրականացվում է «հանգիստ», որպեսզի խուճապ չառաջանա տեղացիների շրջանում։
«Ամենայն հավանականությամբ, Կիևը պատրաստվում է ոչ այնքան մեր զորքերի առաջխաղացմանը, որքան ներքին դժգոհությանը՝ հանրահավաքներ, խուճապ, անկարգություններ` կորուստների ֆոնին»,- գրում է ռուսական փորձագետը։

