Այս քաղաքական թատրոնը պետք է դատապարտել անհանդիսատես մոնոներկայացման. Նարինե Հովհաննիսյան

Ներքաղաքական

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ գրել է.

«Հայաստանի լինել-չլինելու արդի ռազմաքաղաքական իրավիճակում Հայ Եկեղեցու դեմ չարաբաստիկ 2018-ից սկսված քաղաքական թատերաշրջանի, ավելի ճիշտ՝ կրկեսի հերթական արարը՝ այս անգամ կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ, անհանդիսատես մենախոսության պետք է դատապարտել։ Դա վաղուց սպառված, քննության չդիմացած, «ունայնութիւն ունայնութեանց» թեմա է, որը համազգային օրակարգ դարձնելը կհանգեցնի մեր ժողովրդի հոգեմտային լարման ու թուլացման և ներքին հակադիր բևեռացման արդյունքում գոյաբանական վտանգների անհաղթահարելիացման։

ՀՀ սահմանադրությամբ հաստատված Եկեղեցու դերը՝ որպես ազգային ինքնուրույն և անկախ հաստատություն, ենթադրում է նաև ազգապահպան և պետականաշեն առաքելություն, ինչը բնավ էլ նորագույն սահմանում կամ օրենք չէ․ այն Հայ Եկեղեցու հիմնադրման նշանաբանն է եղել ի սկզբանե ՝ «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց», և սա վերամբարձ, անկենսունակ գաղափար չէ, այլ դարերով գործ դարձած և Հայ Եկեղեցու ընթացքն առաջնորդած հավատամք, աստվածօրհնյալ և աստվածաբնակ ԲԱՆ։

Եկեղեցին՝ որպես հոգևոր իշխանություն, կոչված է հակակշելու և համակշռելու քաղաքական իշխանությանը՝ պետականության զարգացման և ամրապնդման դժվարին գործընթացում, այլ կերպ ասած՝ հավասարակշռելու պետության գոյաբանական հաստատականության նժարները քաղաքական իշխանության հետ փոխադարձաբար։ Հոգևոր և աշխարհիկ իշխանությունների սահմանադրական տարանջատումը, ՀՀ պետական օրենքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական երկրորդ այր սահմանելը և հռչակելը պահի վճիռներ չեն, այլ հեռահար, իմաստուն և կշռադատված որոշումներ։ Եվ այս ճակատագրական օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որ որպես կամային, անկախամիտ, ուժեղ, իմաստուն և հեռատես, հարկ եղած դեպքում քաղաքական իշխանության ոչնչատեսիլ գործողություններն զսպելու քաջություն ունեցող Հովվապետ՝ ի զորու առաջնորդելու ազգի հոգեփրկչական և հայրենապահպանման ընթացքը միաժամանակ։

Հայ ժողովուրդը պետք է սթափ դատի, թերևս մի պահ կշեռքի նժարներին դնի իշխանության և Եկեղեցու բարոյական դիմագիծն ու գործունեությունը՝ ևս մեկ անգամ նկատելու նժարների անբաղդատելիությունը՝ դավանած ազգային-համամարդկային արժեհամակարգի և հայոց պատմության այս փուլում արձանագրվածի առումով։

ՀՀ իշխանության՝ հետևողականորեն պարտադրվող օրակարգը լի է ազգային և պետական նշանակության աղետավոր հետևանքներով, ինչպիսիք են Եկեղեցու՝ որպես ազգային ինքնակա, անկախ հաստատության վերացումը, իշխանական հրամանները խոնարհաբար գործարկող Կաթողիկոսի նշանակումը, աղանդավորական ուժերի կամայական իշխումը, հերձվածողական տարրերի ներթափանցումը Հայ Եկեղեցի, կենդանի ու գործուն հայկական եկեղեցիների վերածումը մշակութային պատմական հուշարձանների, ազգային հավաքական ուժի չեզոքացումը և ներքին դիմադրողականության ջլատումը, ազգային ինքնության նսեմացումը և աշխարհաքաղաքացիության ու անկրոնականության խրախուսումը, իսկ այս ամենի վերջնարդյունքում՝ արտաքին թշնամի ուժերի ռազմաքաղաքական նկրտումների առջև դարպասների բացումը։

Այո՛, խորքում քաղաքական դավադիր նպատակներ քողարկող հակակաթողիկոսական-հակաեկեղեցական այս արշավը՝ կուսակրոնության ուխտի պահպանման դիմակով, ուխտ, որ, ի միջի այլոց, սահմանվել է մարդկային մտքով և ոչ աստվածային կամքով, ռազմաքաղաքական ներկա իրավիճակից ազգային գիտակցության շեղման հերթական փորձն է՝ Հայաստանին թշնամի ուժերի կողմից պարտադրվող զիջումների և կորուստների համապատկերին։ Հայաստանի և հայ ժողովրդի լինել-չլինելու խնդրին հանդիման ազգային օրակարգի թեժ առանցք դարձնել եկեղեցական կանոնի ինչ-որ խախտման հարց՝ կրկնում ենք՝ քաղաքական թատրոնի վերջին արարն է՝ ողբերգության մոտալուտ պարունակներով։ Այն ծուղակ է, որ պետք է չեզոքացնել խոհեմությամբ ու հեռատեսությամբ և հայրենիքի շահի բացարձակ գիտակցմամբ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում