«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի, հետո՞․Փաստաբանը Փաշինյանի հակօրինական քայլերի մասին

Հանդիպում

Ժողովո՛ւրդ ջան, այս մարդը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները: Նույնիսկ եթե կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու հարյուր տոկոսանոց կոնսենսուս լինի հանրության մեջ, վարչապետը չէ, որ դա պետք է իրագործի, նման իրավասություն նա չունի, էլ ո՛նց բացատրենք, վաղը կարող է մտքով անցնի, որ մարդկանց ինքը պետք է դատի, հետո՞,- հարցին Նիկոլ Փաշինյանը ունի՞ լիազորություններ Կաթողիկոսին փոխելու, նման տեսակետ հայտնեց իրավաբան Նորայր Նորիկյանը, ընդգծելով․

-Ժողովուրդը պետք է պահանջի, ցույց տա Նիկոլ Փաշինյանին, որ նա նման իրավունք չունի. Սահմանադրության 6-րդ հոդվածում հստակ գրված է՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև այդ մարմինները իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով: 

ՀՀ Սահմանադրությամբ ու որևէ օրենքով, որևէ դրույթով սահմանված չէ, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը կարող է ձևավորել համակարգող խորհուրդ՝ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու ու նոր կաթողիկոս ընտրելու նպատակով: Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, որի կազմավորման, ձևավորման, կաթողիկոսին ընտրելու կարգը վերապահված է Գերագույն հոգևոր խորհրդին: Ի սեր Աստծո, պետությունը անջատ է եկեղեցուց: 

Եթե Փաշինյանը պնդում է, թե Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ու ինքը դա կարող է ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող եպիսկոպոս, արքեպիսկոպոս լինել, չէր կարող ընտրվել և կաթողիկոս լինել, սա նշանակում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018 թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։

Հետևաբար հարց է առաջանում․ ինչո՞ւ է միայն այսօր Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավակ ունենալու հանգամանքը։ Այսինքն՝ յոթ տարի կաթողիկոսը կարող էր կուսակրոնության ուխտը խախտել ու մնալ Ամենայն հայոց կաթողիկոս, յոթ տարի հետո՝ ո՞չ: Այստեղից կարելի է հետևություններ անել, որ նա կա՛մ իշխանության կորստի իրական վտանգ է զգացել, կա՛մ այլ խնդիր կա, որ փորձում է մինչև վերջ համառորեն գնալ:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը