Երբ հենց քո սեփական պետությունն է թիրախավորում իր ազգային եկեղեցին՝ դա արդեն խորքային եւ մտահոգիչ խնդիր է. Պողոսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ: Նա անդրադարձել է «պետություն» եւ «եկեղեցի» հասկացություններին, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների համատեքստում։

Ինչպես վերջին օրերին նշել են բազմաթիվ սրբազաններ, իրականում մեր եկեղեցին հաճախ է թիրախավորվել, եւ այս օրը բացառություն չէր։ Սակայն այս անգամ առանձնահատկությունն այն է, որ թիրախավորումն արվում է ոչ թե արտաքին ուժերի, այլ հենց մեր սեփական պետականության կողմից։ Պատմության ընթացքում նման դեպքեր հազվադեպ են եղել՝ թերեւս կարելի է հիշել մեկ-երկու օրինակ, սակայն ներկայիս իրավիճակը բոլորովին այլ է։

Երբ քո եկեղեցին թիրախավորում է օտար պետությունը՝ դա մի բան է, բայց երբ հենց քո սեփական պետությունն է թիրախավորում իր ազգային եկեղեցին՝ դա արդեն խորքային եւ մտահոգիչ խնդիր է։ Այս պարագայում պետք է նկատել, որ թիրախավորելով եւ հեղինակազրկելով եկեղեցին՝ պետական քաղաքականությունը, փաստացի, հարվածում է ինքն իրեն։ Այս մասին ես կարող եմ վստահությամբ խոսել, քանի որ եթե ուսումնասիրենք իրավիճակը խորությամբ, կտեսնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին մեր ժամանակներում եղել եւ շարունակում է մնալ մեր ամենակայացած ու ամենաազդեցիկ ազգային ինստիտուտներից մեկը։

Եկեղեցին, իր հարյուրամյակների պատմությամբ, կարող էր ծառայել որպես գործիք՝ հայկական ինքնության, արժեքների եւ ազատության տարածման համար, հատկապես քրիստոնեական աշխարհում։ Սակայն եթե այս ճանապարհով շարունակենք թիրախավորել եւ վարկաբեկել այն, ապա ապագայում այս ինստիտուտի հեղինակությունն ու վստահությունը վերականգնելը շատ բարդ խնդիր է դառնալու՝ որպես ժամանակ եւ մեծ ջանքեր պահանջող հարց»:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում