«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հանկարծահաս է լինելու ձեր կործանումը. Կարինե Եսայան

Ներքաղաքական
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իր իսկ գծած չափորոշիչներով համակարգող խումբ է ձեւավորում՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ վերջինիս արձագանքել է. 
 
«Հայ առաքելական եկեղեցու անդամ եմ՝ նշված բոլոր չափորոշիչներին համապատասխան: Այս ամենին նայում եմ հոգուս աչքերով, լսում ու առաջնորդվում եմ կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնով ու Հոգով:
 
Ու քեզ ասում եմ. Աստծո թշնամի բանսարկու, ստախոս, մոլորեցնող օձ, սատանայի ծնունդ, հայատյաց ու ազգագկործան նեռ, գառան դիմակ հագած արնախում գայլ, կռապաշտ ամբարի՛շտ, Աստծուն, Քրիստոսահիմն Եկեղեցո՞ւն եք ծաղրում՝ ներկայանալով որպես քրիստոնյա՝ հայհոյախոսելով Սուրբ Հոգու դեմ: Ու կարծում եք, թե հերթական անգամ մնալու եք անպատի՞ժ:
 
ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ Է ԼԻՆԵԼՈՒ ՁԵՐ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ: ԱՍՏԾՈ ԱՀԵՂ ՊԱՏԻԺՆ ՈՒ ԴԱՏԱՍՏԱՆՆ Է ՊԱՅԹԵԼՈՒ ՔՈ ՈՒ ՀԱՆՑԱԽՄԲԱԿԻԴ ԳԼԽԻՆ՝ Ի ԼՈՒՐ ՈՒ Ի ՏԵՍ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ...
 
Կրկին անգամ եմ բարձրաձայնում. ինչպես 100 տարի առաջ, պատվիրատուն այսօր էլ նույնն է, կատարողներն են տարբեր․․․ Թշնամու մշակած նենգ ծրագրերի, համապատասխան տեխնոլոգիաների կիրարկման ու ֆինանասական ներարկումների հետեւանքով ազգիս վրա բարձրացած մերօրյա հուդանե՛ր, հպարտացա՛ք, որ մոլորեցրիք տասնյակ հազարավոր քաղաքացիներին, զավթեցիք իշխանությունը ․․․ մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ թշնամու զոհասեղանին դրեցիք ու զոհաբերեցիք մեր հազարավոր լույս զավակներին, շարունակում եք նույն գործը կատարել ․․․ ու մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ ծախեցիք Հայրենիքը, շարունակում եք նույն գործը կատարել ․․․ ու մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ ստում եք, խաբում եք, փչացնում եք, ավերում եք, թալանում եք, պղծում եք, ոչնչացնում եք ․․․ ու մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ բարձրացաք Աստծո Եկեղեցու, մեր արժեքների ու սրբությունների դեմ ․․․ ու մնում եք անպատիժ․․․
 
ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՏԻԺ․․․ նեռի ոգով բարձրացած հպա՛րտ ամբարիշտնե՛ր, ահով ու սարսափով կերեք դավաճանված նահատակների արյունով, նրանց մայրերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների, ազգի արցունքներով ու անեծքով շաղախված ձեր հարամ հացը, դողալով քնեք ու զարհուրելով արթնացեք, քանի որ չե՛ք կարող ծաղրել Աստծուն ու մնալ անպատիժ, եւ օրեցօր մոտենում է ձեր հատուցման ժամը, քանի որ մեր նահատակների արյան կանչը երկրից բողոքում է Աստծուն, եւ երկիրը դուրս է փսխելու ձեզ․․․ քանի որ մեր լույս նահատակների հոգիները Աստծո գահի առջեւ աղաղակում են ու սպասում են ձեր դատին ու իրենց արյան վրեժին... քանի որ մեր Հայրենիքի կորստյան, լույս նահատակների արյան, ազգի զրկանքների, ցավի, տառապանքի ու արցունքների գնով ձեր 30 արծաթով ձեռքբերած արյան ագարակներում է լինելու ձեր վախճանը․․․»:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան