Մեր եկեղեցին երբեք չի եղել ժողովրդինը. Արթուր Դանիելյան
Ներքաղաքականորիչ էր, նա մեզ էր բերել իմաստության ծառի պտուղը որպեսզի մենք նույնպես Ադամի նման տարբերակենք չարն ու բարին: Լուսավորիչ լինելուց զատ նա ազգությամբ պարթև էր և ծնվելուց Սուրեն անունն էր ստացել: Պարթև էր նաև Տրդատ թագավորը: Պարթև էին նաև Տրդատի հայր Խոսրովը և Գրիգորի հայր Անակը: Արևելամետ Անակը արևմտամետ Խոսրովին սպանելու անհաջող փորձի համար սպանվեց, իսկ իր որդի Սուրենը ուղարկվեց հռոմեական Կեսարիա՝ կթվելու և կնքվելու: Կեսարիայից վերադառնալուն պես Գրիգորը Հայաստանը կցում է վերջին 2000 տարվա ամենահաջողակ գլոբալիստական ծրագրին: Ըստ լեգենդի այդ գաղափարախոսությունը հայերին եկել էին մատուցելու ազգությամբ հրեա Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները, բայց փաստացի՝ թե քրիստոնեության և թե գործադրի իշխանության հայրերը Հայքում պարթև էին, որոնք առաջնորդվում էին Հռոմի աշխարհաքաղաքական հայեցակարգով:
Մեր եկեղեցին երբեք չի եղել ժողովրդինը, ու աստված չանի երբևիցէ լինի, որովհետև այդ դեպքում եկեղեցուն սպասում է Նաիրիտի, Ատոմակայանի, Արցախի ու Հայաստանի Հանրապետության ճակատագիրը... Մեր ժողովուրդը պատիժ է հանդիսանում քրիստոնեական տեսողությամբ ու լսողությամբ օրհնված այն մարդկանց համար, ովքեր կփորձեն ուրանալ սեփական առաքելությունը, կփորձեն մերժել բանականությունը:
Ըստ Աստվածաշնչի աններելի է միայն մեկ մեղք՝ սուրբ ոգու զրպարտությունը: Նա, ով կընդդիմանա Սուրբ Ոգուն, որպես պատիժ առերեսվելու է հայ ժողովրդի հետ՝ յուր ամենաբնորոշ զավակ Նիկոլի գլխավորությամբ:

