Կողմ եմ վարչապետի՝ խումբ ձևավորելու և Կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու առաջարկին. ՔՊ պատգամավոր

Ներքաղաքական

Միանշանակ ողջունում եմ վարչապետի՝ Հանձնաժողով ձևավորելու Կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու և նոր կաթողիկոս ընտրելու առաջարկը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Ճշտող հարցին՝ կարո՞ղ է քասթինգի Դուք էլ մասնակցեք, պատգամավորն ասաց, «Ոչ: Հավատացյալ եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց  քաղաքական իմաստով ի պաշտոնե չեմ ուզում մասնակցել դրան»։

Եթե ողջունում եք, ապա պատկերացնո՞ւմ եք ինչ մեթոդով են կաթողիկոսին հանելու Վեհարանից, նա ասաց. «Ճիշտն ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց ընթացքը ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է և այն ուխտերին, ինչը որ ինքն իր առջև դրվել է, և այն Աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի և ինքը պետք է լինի հավատացյալ, և այսօր վարչապետի գրառման մեջ էլ կար նաև, որ պետք է մարդը լինի գոնե Մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող:

Այդ խմբում վարչապետն էլ կարող է լինել որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, բոլորս: Բոլոր հավատացյալները, բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այո, իրավունք ունեն իրենց խոսքն ասելու, այո, իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ ուժով Վեհափառին չեն հանի Վեհարանից: «Վեհարանում ուժ չեն կիրառում, և ես, այո, հորդորում եմ ցանկացած հավատացյալ ժողովրդի, ովքեր կմասնակցեն այդ պրոցեսին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևիցե այլ գործողություն չանել,  բացի աղոթք անելուց, այնտեղ միայն աղոթք են անում: Չգիտեմ՝ կաթողիկոսն այնտեղ ինչով է զբաղվում, բայց ընդհանրապես հավատացյալ ժողովուրդն այնտեղ աղոթք է անում»,- նշեց նա։

Հարցին էլ՝ հնարավո՞ր է շրջապատեք, օրինակ, Մայր աթոռը, ի՞նչ մեթոդներով. «Ցանկացած, բայց եկեղեցու ներսում ուժ կիրառելուն ես դեմ եմ, դա անթույլատրելի է, եկեղեցու ներսում միայն, միայն մարդը մտնելուց հոգևոր հաղորդություն է ստանում, աղոթքն առաքում առ Աստված»:

»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում