Մայր Աթոռը պետական սեփականություն չէ, ո՛չ ձերն է եղել, ու ո՛չ էլ երբևէ կլինի. Միքայել Գրիգորյան

Ներքաղաքական
ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ գրել է.
 
Երբ կապիտուլյանտը փորձում է ձևավորել իր անձնական, կառավարվող «հոգևոր հարձակման շտաբը»: Երեկ նա հայտարարում էր, թե Կաթողիկոսը պետք է հեռանա, որովհետև իբր խախտել է կուսակրոնության ուխտը։ Այսօր՝ արդեն մեկ քայլ առաջ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ կազմել «համակարգող խումբ», որը պետք է զբաղվի Մայր Աթոռը «ազատելու» և Կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու գործով։
 
Սա այլևս ոչ թե կարծիք է, ոչ թե էմոցիոնալ գրառում, այլ պետական մակարդակով պլանավորված հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Նախ ինքն է որոշում ով է արժանի լինել խմբում։ Հետո ինքը պիտի հաստատի առաջին 10 հոգուն։ Անցանկալի մարդիկ դուրս են մնում, իրենց մարդիկ՝ ներսում։ Հավատքի չափանիշն էլ է ինքը որոշում։ Մի հատ էլ գրում ա՝ «Աստծո օգնությամբ հոգու աչքերով կզգանք»։ Իսկ իրականում սա նույն թիմի նույն ծրագիրն է։ Այս «մարդիկ» դեռ առաջին օրվանից երազում են վերցնել Եկեղեցին՝ նույն կերպ, ինչպես վերցրին դատարանները, ընտրական հանձնաժողովները, բոլոր կառույցները։ Բայց Մայր Աթոռը չհաջողվեց։ Ու հիմա փորձում են ներսից քանդել։
 
Քայլ առ քայլ։ Սկզբում՝ զրպարտություն։ Հետո՝ հանրային ճնշման իմիտացիա։ Հիմա էլ ձևացնում են, թե ժողովուրդն է ուզում փոխել Կաթողիկոսին։ Բայց մենք կույր չենք, մենք տեսնում ենք, որ սա կազմակերպված, սցենարը պատրաստ ծրագիր ա։ Թիրախը հստակ է, մեթոդը հասկանալի, նպատակը շատ պարզ՝
խլել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնիշխանությունը և դարձնել այն գործադիր իշխանության շարունակություն։ Վերացնել հոգևոր անկախությունը, փոխարինել այն ենթակայությամբ։ Եվ վերածել Մայր Աթոռը հերթական կառույցի, որտեղ նշանակում են ոչ թե Աստծով, այլ՝ կապիտուլյանտի քմահաճույքով։
Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ ներսից սաբոտաժ։
 
Ոչ թե հավատացյալների շարժում է, այլ՝ իշխանական նեղացած «հավատացյալների» աշխատող ցանց ստեղծելու փորձ։ Սա ոչ թե վերածնունդ է, այլ՝ հաշվարկված պառակտում։ Եվ այս ամբողջ մանիպուլյացիայի ֆոնին, երբ փոստ են տալիս իրենց անձնական gmail-ը ու ասում են՝ «գրեք, թե ինչ մասնագիտություն ունեք», լրիվ պարզ է, թե սա ինչ շոու է։ Սա հավատքի կամ բարեպաշտության թեմա չէ։ Սա իշխանության կոնկրետ օպերացիա է՝ ուղղված ազգային վերջին հիմնասյան դեմ։
 
Բայց գիտե՞ք, ինչն է տարբերությունը մյուս դեպքերից։ Սա չի ստացվելու։ Ինչպես չի ստացվել անցած տարիներում։ Ով փորձում է ձեռք մեկնել այն ամենին, ինչը իրեն չի պատկանում՝ վերջում դատվում է հենց այդ նույն ձեռքով։ Մայր Աթոռը պետական սեփականություն չէ։ Ու ո՛չ ձերն է եղել, ու ո՛չ էլ երբևէ կլինի»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում