Թուրքիայում միլիոնատերերի թիվը գերազանցել է 2.3 միլիոնը

Միջազգային

Թուրքիայում 1 միլիոն լիրայից ավելի բանկային ավանդ ունեցող անձանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 49 տոկոսով՝ անցնելով 2.3 միլիոնը։ Միևնույն ժամանակ, երկրում բանկային ընդհանուր ավանդները հասել են 17 տրիլիոն լիրայի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի բանկային վերահսկողության և կարգավորման մարմնի տվյալներով՝ 2025 թ․ ապրիլին 2 միլիոն 377 հազար անձ բանկում ունի առնվազն 1 միլիոն լիրա։ Մեկ տարի առաջ այդ թիվը 1.59 միլիոն էր։ Միլիոնատերերի ավանդների գումարն ավելացել է 11.8 տրիլիոնից՝ մինչև 16.99 տրիլիոն լիրա՝ մեկ տարում գրանցելով մոտ 44% աճ։

Ավանդների մեծ մասը կենտրոնացած է ներքին շուկայի վրա․ ավելի քան 15 տրիլիոն լիրան բաժին է ընկնում Թուրքիայում բնակվող միլիոնատերերին։ Դրանցից ավելի քան 10 տրիլիոն լիրան՝ թուրքական լիրայով, 4.4 տրիլիոնը՝ արտարժույթով, իսկ մոտ 1.2 տրիլիոնը՝ թանկարժեք մետաղներով։

Միևնույն ժամանակ, արտերկրում բնակվող միլիոնատերերի թիվը հասել է 200 հազարի։ Նրանց ընդհանուր ավանդները կազմել են մոտ 391 միլիարդ լիրա։

Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիայի բանկային համակարգում գտնվող ողջ ավանդների շուրջ 78%-ը պատկանում է ընդամենը 2.1 միլիոն անձի, մինչդեռ 10 հազար լիրայից պակաս ավանդ ունեցող հաշիվների թիվը գերազանցում է 163 միլիոնը։ Սա վկայում է հարստության ծայրաստիճան կենտրոնացման և ֆինանսական անհավասարության խորացման մասին։

2020-ին միլիոնատերերը կազմում էին ավանդների շուրջ 55%-ը, իսկ 2025-ին՝ արդեն գրեթե 78%-ը։ Նույն ընթացքում ցածր եկամուտ ունեցող խնայողների բաժինը նվազել է մինչև 0.7%։

Թուրքիայի կենտրոնական բանկի տվյալները ևս հաստատում են խնայողությունների աճն առավելապես վերին եկամուտ ունեցող խմբերում, ինչը մատնանշում է երկրում սոցիալ-տնտեսական բևեռացման խորացումը։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին