Իսկ հայ ազգի վարչապետն իրավունք ունի՞ անօրինական կին ունենալու. Նարինե Ոսկանյան
Մշակութային«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵՆՔ ԱՅՍ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆՅԱ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ»
Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել եկեղեցին եւ դա անում է անդադար՝ ամենօրյա ռեժիմով: Տպավորություն է, որ անհասկանալի կամ գուցե լավ էլ հասկանալի արտաքին ուժերից ստացել է հրահանգ եկեղեցուն վարկաբեկելու: Այսինքն, առաջին քրիստոնյա ազգը պաշտոնապես «տշում» է եկեղեցուն՝ վարչապետի բարձր հովանու ներքո: Բնական է, որ նրա կարծիքը ազգաբնակչությունը եւ հավատացյալները չեն կիսում, սակայն երբ դա անում է գործող իշխանությունը՝ ի դեմս երկրի ղեկավարի, մտածելու տեղիք է տալիս: Անմասն չի մնում ՔՊ-ական «շղթան», որոնք իրենց հոգու ամենախորին ցասումով քննադատում են եկեղեցուն եւ կիսում իրենց սրտի վարչապետի կարծիքը, որ եկեղեցին վերածվել է «չուլանի», իսկ Վեհափառի «կարմիր խնձորի» հարցը դարձել է օրակարգային: Փաշինյանի կողակիցն այս ամենին տալիս է «տուշ»՝ ավելացնելով մարդկանց վիրավորելու համն ու հոտը:
«Իրավունք»-ն անցկացրել է մոնիթորինգ, թե հայտնիներից եւ բլոգերներից քանիսն անդրադարձան տվյալ գերխնդրին: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ տիկտոկերներից եւ ոչ ոք հստակ դիրքորոշում չունի այս հարցի շուրջ եւ, բնականաբար, չի հայտնել որեւիցե կարծիք կամ բողոքի խոսք, ինչը, օրինակ, տեսանք Մերձավանի դպրոցի դեպքերի ժամանակ, երբ գրեթե բոլոր տիկտոկերներն իրար բրթբրթելով, գնում եւ պաշտպանում էին ուսուցչի թասիբն՝ այն դեպքում, երբ բնավ դրա կարիքը չկար: Անգամ այդ ուսուցչին պատրաստվում էին տանել վարսավիրանոց եւ բնակարանը «ուբոռկա» անել:
Իսկ հիմա խոսքը եկեղեցու, արժեքների, հայի ինքնության, քրիստոնեության մասին է, եւ մեր «աստղիկները»՝ բաթլչիները, լուռ են, ինչպես քարը: Մեր աչքից չի վրիպել դերասանուհի ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆԻ, նույն ինքը՝ Պաուզա Անոյի վրդովմունքն այս հարցի շուրջ, ինչի մասին էլ զրուցել ենք նրա հետ:
— Դուք հայտնել էիք Ձեր զայրույթը՝ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական հայտարարությունից հետո: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հայտնիներն ու բլոգերներն այս արատավոր քայլին չարձագանքեցին պատշաճ ձեւով: Հրահա՞նգ են ստացել:
— Քրիստոնյա մարդն իրավունք չունի եկեղեցուն «չուլան» անվանելու: Իսկ թե ինչու շատերը չարձագանքեցին, չեմ կարող ասել, գուցե վախենում են: Իմ անունից կարող եմ ասել, որ երբեք հրահանգ չեմ ստանում եւ ոչ մի բանի չեմ ենթարկվում: Ես ինչ կերպ կցանկանամ, այդկերպ էլ կարտահայտվեմ: Ես ասեմ, որ չուլանն իր բերանն է: Քրիստոնյա մարդը, քրիստոնյա ազգի վարչապետ լինելով, ինչպե՞ս կարող է եկեղեցուն «չուլան» անվանել: Ինչ վերաբերվում է տիկտոկերներին, ասեմ, որ ես ինձ տիկտոկեր չեմ համարում եւ չեմ վախենում, որ էջս կփակվի, թե ինչ կլինի: Հազվադեպ եմ մտնում այդ հարթակ, իմ հանդիսատեսի հետ շփվելու նպատակով եւ մի քանի նկար էլ հրապարակում եմ:
— Իսկ Վեհափառի մասով ի՞նչ կասեք, մի արշավ էլ Վեհափառի շուրջ է ստեղծվել, թե՝ երեխա ունի՞ եւ այլն…
— Վեհափառը պաշտոնապես ամուսնացած չէ, ճի՞շտ է՝ ճիշտ է, թե դուրսն ինչ ունի, ինչ չունի, ո՞ւմ գործն է: Կարող է եւ հազար կնոջ հետ հանդիպի, երեխա էլ ունենա ու ի՞նչ: Չէ որ ո՛չ պաշտոնապես ամուսնացած է, ո՛չ էլ պաշտոնապես երեխա ունի: Իհարկե, ոչ ոք չգիտի՝ կա այդ երեխան, թե էլի հերյուրանքներ են: Մի հարց տամ՝ իսկ վարչապետի կինն օրինական կի՞նն է: Իսկ հայ ազգի վարչապետն իրավունք ունի՞ անօրինական կին ունենալու: Դա համարվում է ապօրինի կապ, եւ այդ կնոջ հետ պետբյուջեի հաշվին շրջագայում է աշխարհով մեկ, դրա իրավունքն ինքը ունի՞, իհարկե՝ չունի: Թող Վեհափառին հանգիստ թողնի: Ես Վեհափառի եւ սրբազանների կյաքով չեմ հետաքրքրվում: Ես քրիստոնյա մարդ եմ եւ ինձ սրբազանները չեն հետաքրքրում, ես Աստծուն եմ հավատում եւ իմ եկեղեցուն: Իսկ այն, որ մի սրբազան ապօրինի երեխա ունի, թե՝ ոչ, ոչ մեկին չի վերաբերում: Կարող է ջահել տարիքում մեկի հետ քնել եւ երեխա է ունեցել, ի՞նչ կա դրա մեջ:
— Սարյան փողոցում Գինու փառատոն տեղի ունեցավ՝ այն դեպքում, երբ երկիրը խորը «պախմելի » մեջ է, սրան ինչպե՞ս եք վերաբերվում:
— Եթե դրական վերաբերվեի, ինքս էլ կլինեի Սարյան փողոցում նստած: Մի հատ թող ազգի հարցերը լուծեն, ազգը կարգավորեն, նոր փառատոների մասին մտածեն: Թուրքը լցվել է երկիր, ինչների՞ վրա են փառատոն անում: Գինու փառատոն, չէ մի չէ… Մի նորմալ փառատոն չկա՞ր, օրինակ, երգի, պարի, ներկայացումների փառատոն: Անպայման գինու եւ ուտելիքի փառատոն պետք է լինի՞: Ուզում եմ մեր երկիրը հանգիստ թողնեն: Թող վարչապետը ռադը քաշի, գնա մեր երկրից: Ուզում եմ հաղթենք այս հակաքրիստոնյա դավաճաններին, ու Հայաստանը մնա հայերին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

