«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պայթեց հերթական միֆը. որքան հարկ է վճարել եկեղեցին պետությանն այս տարվա առաջին եռամսյակում

Հասարակություն

Վերջին օրերին Եկեղեցու հասցեին իշխանության կազմակերպված քննադատությունները բազմազան բնույթի էին՝ սկսած քաղաքական ու անձնական մեղադրանքներից մինչեւ ֆինանսատնտեսական կարգավիճակի վերանայման առաջարկներ։ Մասնավորապես, մերձիշխանական գրպանային փորձագետների ու որոշ վայ քաղաքական գործիչների կողմից շրջանառվում են կարծիքներ, թե Եկեղեցին պետք է ընդգրկվի հարկային դաշտում՝ դրանով իբրեւ հաթաթա են տալիս:

«Իրավունք»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ըստ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 2025թ. առաջին եռամսյակի տվյալների, Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլեւ հազար խոշոր հարկ վճարողների շարքում է: Եթե նախորդ տարի՝ 2024թ.–ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488-րդն էր 1000 հարկ վճարողների ցանկում, ապա այս տարի՝ 481-րդ տեղում է եւ արդեն վճարել է շուրջ 166 միլիոն 627 հազար դրամ:

Եկեղեցին Հայաստանում, ինչպես եւ այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական եւ բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, ինչը նաեւ սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: Բայց կրկնում ենք՝ խոշոր հարկատուների շարքում է, եկամտահարկ անխտիր գանձնվում է եկեղեցական կառույցներում ծառայող աշխատավարձ ստացող բոլոր եկեղեցականներից եւ աշխարհականներից:

Ինչեւէ, քանի թեման բացվել է, հիշեցնենք. ժամանակին եկեղեցապատկան գույքի զգալի հատվածը, այդ թվում՝ Մատենադարանի գրեթե բոլոր ձեռագիր նմուշները, բոլշեւիկյան հեղափոխության հետեւանքով, այսպես ասած, ազգայնացվել, դարձել է պետական սեփականություն եւ տնօրինվում է առ այսօր: Տասնյակ տարիներ այդ գույքը ոչ միայն չի վերադարձվել Եկեղեցուն, այլեւ առավելապես ոչնչացվել է՝ պատճառելով անդառնալի նյութական ու բարոյական կորուստներ, անգամ փաշինյանական բառապաշարով ասած՝  բազմաթիվ վանքեր չուլանացվել են՝ վերածվելով անասնագոմերի կամ մարագների:

ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը դեռ տարիներ առաջ նշել է այս մասին եւ ընդգծել. «Եթե շատ եք ուզում հարկեր գանձել Եկեղեցուց, նախ, լիարժեք փոխհատուցեք վնասները, բայց նկատի ունեցեք, որ հարկերը կկազմեն դրա մի չնչին մասը»: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան