«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ

Մշակութային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և ոլորտի ներկայացուցիչներ: Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ոլորտի մասնագիտական շրջանակի հետ միասին վերհանել կինոարտադրության համակարգային խնդիրներն ու ձևավորել գործընկերային քննարկման հարթակ՝ մշակելու արդյունավետ և կայուն քաղաքականություն։

«Կառավարությունը կինոարտադրության զարգացումը դիտարկում է որպես լուրջ առաջնահերթություն։ Մենք կարևորում ենք կինոարտադրության կայացմանը նպաստող պայմանների ստեղծումը, պետական աջակցությունը՝ հատկապես այն ուղղություններով, որտեղ դա կենսական անհրաժեշտություն է։ Միաժամանակ, կինոարտադրությունը պետք է դիտարկենք նաև որպես տնտեսական առանձին ճյուղ՝ մշակութային արժեքների ստեղծման զուգահեռ տնտեսական նշանակությամբ։ Պետական քաղաքականությունը պետք է լինի հավասարակշռված՝ խթանելով ոլորտի զարգացումը՝ առանց փոխարինելու մասնավոր նախաձեռնությունը», – նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի պետական ֆինանսավորման ընթացակարգերը, դրամաշնորհային մրցույթների կազմակերպման կարգավորումները, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև կինոյի պետական աջակցության համակարգի վերանայման հնարավոր ուղիները։

Ժաննա Անդրեասյանը առաջարկել է ձևավորել մասնագիտական աշխատանքային խումբ՝ համատեղ վերլուծելու իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և մշակելու արդյունավետ գործիքակազմ՝ ոլորտային կառավարման և զարգացման համար։

Ո՞ր մեխանիզմով կարող է ապահովվել կինոոլորտի մասնագիտական համայնքի իրական մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական քաղաքականության ձևավորման գործընթացում՝ հատկապես հաշվի առնելով, որ անցած տարի ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները հաշվի չեն առնվել նոր կանոնակարգերի ընդունման ժամանակ, ինչի հետևանքով առաջացել է այս հանդիպման անհրաժեշտությունը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան