Անվստահության քվե՝ հանուն պետության, ոչ թե աթոռի. Անահիտ Եղոյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու շուրջ ծավալվող հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Հայոց Հայրենիք» կուսակցություն նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ հետ:

Հայաստանում մեկնարկել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որն, ըստ վերլուծաբանների, կարող է բերել էական քաղաքական զարգացումների։ Ձեր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ սատարում է այս գործընթացին։ Ի՞նչն է եղել Ձեր դիրքորոշման հիմքում։

Մենք վաղուց ենք բարձրաձայնում, որ այս իշխանությունն այլեւս չունի ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, եւ, ցավոք, նաեւ ազգային լեգիտիմություն։ Վերջին տարիների աղետները՝ Արցախի կորստից մինչեւ պետական ինստիտուտների կազմաքանդումը, մեր ժողովրդին կանգնեցրել են անդունդի եզրին։ Երբ պետության ղեկին կանգնած թիմը փաստացի դառնում է այդ վտանգների շարունակությունն ու խորացնողը, այլեւս տեղ չկա «սպասելու» կամ «հուսալու»։ Այո, մենք կողմ ենք գործող իշխանության հեռացմանը՝ ոչ թե հանուն հերթական իշխանափոխության, այլ հանուն պետականության վերականգնման։

Քաղաքական դաշտում շրջանառվում են նաեւ տարբեր անուններ՝ որպես հնարավոր նոր վարչապետեր։ Ինչպե՞ս եք գնահատում այդ թեկնածությունները։

Մենք գնահատում ենք բոլոր այն գործիչների անցած ճանապարհը, ովքեր երկար տարիներ ներգրավված են եղել հանրային եւ պետական ծառայության ոլորտներում։ Սակայն հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահին մեր երկրի ծանր վիճակը եւ հանրային տրամադրությունները այլ չափանիշներ են թելադրում։ Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ղեկավար, ով ունակ կլինի վերականգնելու խարխլված վստահությունը, ձեւավորելու լայն համախմբում, եւ առաջնորդելու փոփոխությունների ներառական ու հասարակության կողմից ընդունելի գործընթաց։ Շրջանառվող թեկնածությունները, մեր դիտարկմամբ, չունեն այն անհրաժեշտ կոնսենսուսային ներուժը, որը պահանջում է այս պահի պատասխանատվությունը։ Սակայն, սա որեւէ մեկի դեմ ուղղված հայտարարություն չէ։ Մենք չենք զբաղվում անհատների գնահատմամբ, առավել եւս՝ անձնական հակադրությամբ։ Ժամանակն ինքն իր տեղում կարող է պարզել, թե ով որքան է պատրաստ վերադասելու ազգայինը՝ նեղ քաղաքական օրակարգերից։ Իսկ մենք մնում ենք սկզբունքային, բայց բաց երկխոսության համար։

Ունե՞ք Ձեր տեսլականը կամ կոնկրետ առաջարկ։

Այո, ունենք։ Մենք միշտ շեշտել ենք, որ Հայաստանի համար այս շրջափուլը պահանջում է համակարգային ու հիմնարար մոտեցում։ Խոսքը վարչապետի աթոռի շուրջ վեճերի մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե որ ճանապարհով է մեր պետությունը գնում եւ ով է պատրաստ այդ ճանապարհին գործել խելամիտ, հավասարակշռված ու ժողովրդի վստահությունը վերականգնող կերպով։

Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեւավորել ազգային վստահության կառավարություն, որը չի լինի որեւէ կուսակցության կամ խմբի սեփականությունը։ Այդ կառույցը պետք է ունենա հստակ առաքելություն՝ կանգնեցնել փլուզումը, վերականգնել կառավարման օրինաչափությունը, եւ հիմքեր ստեղծել ապագա ժողովրդավարական վերածննդի համար։ Մեր առաջարկը ոչ թե անուն է, այլ մոդել։ Մոդել, որը հիմնված է ներառականության, հաշվետվողականության եւ հասարակական լայն կոնսոլիդացիայի վրա։

Եվ ի՞նչ ուղերձ ունեք հանրությանն այս բարդ իրավիճակում։

Մեր ուղերձը պարզ է՝ ոչ մեկին չենք հերոսացնում, բայց ոչ մեկին էլ չենք ժխտում։ Քաղաքականությունը պետք է դուրս գա անձնական վիրավորանքների, հին հաշիվների եւ անձնավորված մրցակցության դաշտից։ Այսօր մեր երկրին անհրաժեշտ է պետական մտածողություն, ազգային պատասխանատվություն եւ միասնության նոր հիմքեր։
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը պատրաստ է լինել այդ ճանապարհի մասնակիցը։ Մենք պայքարում ենք ոչ թե մեկի դեմ, այլ հանուն հայրենիքի։ Չենք ձգտում պարզապես իշխանություն վերցնելու, այլ նպատակ ունենք վերագտնել պետականության բովանդակությունն ու արժանապատվությունը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում