ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍԿՈՊՅԵՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտՎաղը հունիսի 9-ից մինչև 16-ը, Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյում կմեկնարկի ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Արեն Փիլուզյանը 45 կգ, Արտակ Աղաբեկյանը 48 կգ, Վահան Ազատյանը 51 կգ, Արմեն Պապիկյանը 55 կգ, Ռազմիկ Ոսկանյանը 60 կգ, Դավիթ Դավթյանը 65 կգ, Ավետիք Թութխալյանը 71 կգ, Ավետ Ենգոյանը 80 կգ, Նարեկ Մարտիրոսյանը 92 կգ, Լաերտ Մովսիսյանը 110 կգ։ Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյան, մարզիչներ Արմեն Շահվերդյան, Կարապետ Մկրտչյան։ Իսկ հունահռոմեական ոճից մեր երկիրը կներկայացնեն Արարատ Ավետիսյանը 45 կգ, Մարտին Մանջիկյանը 48 կգ, Մարատ Աճեմյանը 51 կգ, Վազգեն Մնացականյանը 55 կգ, Հայկ Մանուկյանը 60 կգ, Ջանես Նազարյանը 65 կգ, Ռոման Ուսոյանը 71 կգ, Վահե Օվեյանը 80 կգ, Պետրոս Բաղրամյանը 92 կգ, Գոռ Մխիթարյանը 110 կգ։ Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյան, մարզիչներ Ալեքսան Հովհաննիսյան, Էդգար Խաչատրյան։ Սպասենք մեր ըմբիշների հաջող մրցելույթներին։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

