Դնեպրի գրավումը կամ նույնիսկ սպառնալիքը կարող է հանգեցնել ուկրաինական բանակի ամբողջ լոգիստիկայի փլուզման. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը հայտնում է, թե ինչ սպառնալիքներ են առաջացրել ռուսական ուժերի մուտքը Դնեպրոպետրովսկի մարզ.
«Պոկրովսկի ուղղությամբ ռուսական զորքերը դուրս են եկել Դոնեցկի մարզից և մտել Դնեպրոպետրովսկի մարզ։
Այս հարձակումը կարող է դառնալ շրջադարձային կետ: Խոսքը բանակցությունների սեղանի շուրջ նոր թեմայի մասին է, ինչպես Մոսկվան ուղղակիորեն ակնարկում է: Բայց նաև կա շատ վտանգավոր ռազմական գործըթաց։ Մեդվեդևը հստակ արտահայտել է տրամաբանությունը. եթե չընդունենք ներկայիս իրողությունները, կստանանք նորերը։ Դնեպրոպետրովսկի վրա հարձակումը հենց այդ «նոր իրողությունները» պարտադրելու փորձ է։
Ռազմական առումով, Դնեպրի և Զապորոժյեի գրավումը կամ նույնիսկ սպառնալիքը կարող է հանգեցնել ուկրաինական բանակի ամբողջ լոգիստիկայի փլուզմանը հարավային և արևելյան ճակատի մի մասում։ Սրանք ամենամեծ արդյունաբերական հանգույցներն են, տրանսպորտային զարկերակները և խիտ բնակեցված կենտրոնները։ Այս շրջանի նկատմամբ վերահսկողությունը կորցնելը նաև կբացի ճանապարհը դեպի Ուկրաինայի ռազմավարական շրջափակումը՝ Մերձդնեստրի վրա հնարավոր հարձակման և ծով մուտքի փակման միջոցով։ Հաշվի առնելով նաեւ Մոսկվայից եկած նոր սպառնալիքները, որ կոչնչացվեն Դնեպրի բոլոր անցումները: Այդ դեպքում, արեւելյան` ռազմաճակատային շրջաններում կարող է առհասարակ կանգ առնել մատակարարումների օղակը:
Այս ֆոնին, նույնիսկ Սլավյանսկի և Կրամատորսկի մոտ տեղի ունեցած կատաղի մարտերը կորցնում են իրենց գործառնական նշանակությունը։ Նույնիսկ եթե այդ տարածքները կորցվեն, դրանք Ռուսաստանի զինված ուժերին վճռական առավելություն չեն տա, քանի որ Ուկրաինայի զինված ուժերի ամրաշինությունները այնտեղ կառուցվել են 2022 թվականի փորձի հիման վրա և ձգվում են մինչև Բարվենկովոյի շրջան։
Հարավային ճակատի թևերի խոցելիությունը ակնհայտ դարձավ Օչերտինոյի գրավումից հետո։ Կուրախովոյից մինչև Ուկրաինսկ պաշտպանական գծի կորուստը փաստացի շրջանցիկ ճանապարհ բացեց ռուսական ստորաբաժանումների համար դեպի Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջաններ։ Ահա թե որտեղ էին գնացել Ուկրաինայի զինված ուժերի հիմնական պահեստազորները, նույնիսկ Կուրսկի պլացդարմի վրա ձախողման գնով, ինչը միայն ընդգծում է այս տարածքի կարևորությունը։
Այսօր լուծվում է ոչ միայն մարտավարական խնդիր, այլև խաղ է խաղացվում ճակատի ամբողջ կոնֆիգուրացիայի փոփոխության համար։ Եվ որքան ռուսական զորքերը մոտենում են Դնեպրին, այնքան ավելի սուր է դառնում հարցը. արդյոք Կիևն ու Արևմուտքը բավարար ռեսուրսներ կունենա՞ն զսպելու այն, ինչը ավելի ու ավելի է նմանվում ոչ թե առաջընթացի, այլ ամբողջ պատերազմի ռազմավարական վերակազմավորման»։

