Գիշերվանից սկսած, Ուկրшինան զանգվածային հարվածների տակ է
ՄիջազգայինԳիշերվանից սկսած, Ուկրաինան զանգվածային հարվածների տակ է:
Ռուսական կողմը գործարկել է ստրատեգիական ավիացիան, սեւծովյան նավատորմը, օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր: Տեղեկատվություն կա նաեւ աննախադեպ թվով` մոտ 400-ի կարգի գրոհային անօդաչու թռչող սարքերի, վերջապես, ՄիԳ-31Կ-երի կիրառման մասին` «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով:
Նախնակա տեղեկություններով, հարվածներ են հասցրել մոտ 15-20 բալիստիկ («Իսկանդեր-Մ») և աէրոբալիստական («Կինժալ») հրթիռներ՝ Ռովնոյի մարզի (Դուբնոյի շրջան), Կիևի և Կրեմենչուկի տարածքում գտնվող թիրախներին։
Նաև Դուբնոյի հատված է ուղղվել Տու-95 ինքնաթիռներից X-101 թևավոր հրթիռների «խմբաքանակ»։ Այնտեղ են թռել նաև բազմաթիվ «Գերան» անօդաչուներ, եւ վերջին խումբը` արդեն լուսաբացին:
Թե ինչ «գեր նշանակետի» վրա են այդքան ուժերը կենտրոնացել, այս պահին դեռ հստակ տվյալներ չկան: Այն, որ այդ ուղղությամբ հարվածել են նաեւ «Կինժալ»-ները, փորձագետներին հիմք է տալիս ենթադրել, որ խոսքը կա´մ բունկեր ոչնչացնելու մասին է կա´մ` ՀՕՊ համակարգի` մյուս հարվածային միջոցների համար հանգիստ աշխատանք ապահովելու համար:
Բացի այդ, Տու-22Մ3Մ ինքնաթիռները Խ-22/Խ32 հրթիռներով հարվածել են Զմեյնի կղզուն և Սև ծովի գազային հարթակներին, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ։ Այդ կետերում տեղակայված են կապի եւ կառավարման համակարգեր` Ղրիմի վրա հարվածների կոորդինացման համար:
Ընդհանուր առմամբ, գիշերային և առավոտյան հարվածները ուղղվել են Ուկրաինայի 10 մարզերի։ А8дйвуняне8и масин ман8амасне8ы стацжвум ен:

