Ռnւսական նոր ճեղքումից հետո Տորեցկի արեւմտյան թեւում nւկրաինական ուժերը շրջապատման մեջ են (Քարտեզ)
ՄիջազգայինԿոնստանտինովկայի ճակատում` Տորեցկի արեւմտյան թեւում Ռուսական ուժերն ուկրաինական պաշտպանության խորը ճեղքում իրականացնելով, դուրս են եկել Ալեքսանդրո-Կալինովկո բնակավայր (Քարտեզում): Հարեւանությամբ, ռուսները գրավել են Յաբլոնովկայի հիմնական մասը:
Այսպիսով, այս ուղղությամբ ռուսները ոչ միայն անօդաչուների, այն հաեւ հրետանային, որոշ հատվածներում` հրաձգային զինատեսակների հսկողություն են սահմանել դեպի հյուսիս տանող ուղիների վրա, ընդհուպ մինչեւ Կլեբան-Բիկի ջրամբարի արեւմտյան գոտի:
Մնուս թեւում` Կլեբան-Բիկի ջրամբարի արեւելյան հատվածում եւս հյուսիս տանող ուղիները ռուսական կրակային հսկողության տակ է:
այսպիսով, Բլեբան-Բիկի ջրամբարի հարավում գտնվող ուկրաինական ուժերը, այդ թվում` Պետրովկա, Շերբինովկա, Կատերինովկա եւ Կլեբան-Բիկ բնակավայրերում օպերատիվ շրջապատման մեջ են:
Նաեւ, Բլեբան-Բիկի ջրամբարի թեւերը գրավելով, ռուսները դուրս են գալիս Կոնստանտինովկայի հարավային մատույցներ:

