«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չպետք է պարփակված մնանք այս գաղջ մթնոլորտում. Տաթեւ Արցախ

Մշակութային

Վերջերս Երեւանում կայացավ «Հայաստանի դեմք 2025» համազգային մոդելային մրցույթը, որն իր ընդգրկմամբ ու բովանդակությամբ վերածվեց նորաձեւության եւ մշակութային ինքնության իսկական տոնի։ Միջոցառումը բաց հարթակ էր Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար՝ իրենց տաղանդը, ոճը եւ ինքնարտահայտման ունակությունները ներկայացնելու համար։

Մրցույթը դուրս էր պարզապես նորաձեւության շոուի սահմաններից․ այն դարձավ ազգային արժեքների, ինքնության ու համերաշխության նշանավոր դրսեւորում։ Մասնակիցները բեմ բարձրացան ինչպես հայկական ավանդական տարազներով, այնպես էլ ժամանակակից տոնական զգեստներով՝ միախառնելով հինն ու նորը՝ ազգային ոճի ու արդի գեղագիտության ներդաշնակությամբ։

Միջոցառման ժյուրին կազմված էր ճանաչված հայ եւ միջազգային մասնագետներից: Հաղթողներին շնորհվեց բացառիկ հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային մրցույթներում՝ շարունակելով մեր մշակույթի եւ գեղեցկության յուրահատուկ պատմությունը մեծ հարթակում։

Ժյուրիի անդամների թվում էր նաեւ առաջին կին քաղբանտարկյալի տիտղոսին արժանացած քաղակտիվիստ ՏԱԹԵՎ ՎԻՐԱԲՅԱՆԸ՝ նույն ինքը Տաթեւ Արցախը: Նա մեզ հետ զրույցում փակագծեր բացեց, թե ինչպես են ընտրել լավագույններին եւ ինչպես քաղաքականությունից հայտնվեց նորաձեւության աշխարհում:

— Ի՞նչ էր կատարվում կուլիսների հետեւում, որքանո՞վ էր բարդ ժյուրիի համար գալ ընդհանուր հայտարարի եւ ընտրել լավագույններին:

— Ինձ համար շատ դժվար էր, որովհետեւ նախ երբ ստացա առաջարկ լինել ժյուրիի կազմում, մի պահ շոկի ենթարկվեցի, հետո համաձայնեցի: Մտածեցի, որ նաեւ պետք է այս տեսակ միջոցառումների էլ մասնակցել, եւ չպետք է պարփակված մնանք այս գաղջ մթնոլորտում: Միեւնույն է, մի օր ամեն ինչ փոխվելու է եւ պետք է զբաղվենք մշակույթով, մեր փոքրիկներով: Բայց ընտրություն կատարելն ինձ համար սարսափելի էր, որովհետեւ ինքս ամենաբարձր միավորը՝ 10-երը շարելով գնացել էի:

— Չէի՞ք ուզում հիմա էլ ստանալ ամենախիստ ժյուրիի տիտղոսը:

— Ոչ թե խիստ ժյուրի չէի, այլ մասնակիցներն էին մեկը մյուսից լավը: Ուրախ եմ, որ ավագ խմբի երեխաներից մի աղջկա՝ Շահանեին, իմ առաջարկով ընտրեցինք, ես էի ավելի շատ պայքարում նրա համար, որ իր խարիզման պետք է գնահատվի: Մի խոսքով՝ երկար տատանվելուց հետո՝ ժյուրին, այսպես ասած, եկավ ընդհանուր հայտարարի եւ ովքեր, մրցանակները ստանում էին, թագերը իրենց գլխին էին, բոլորիս սրտով էր:

— Շա՞տ էին հակադրությունները, վեճերը ժյուրիի կազմում:

— Բացարձակ չկային: Մրցանակներն այնքան շատ էր, որ հեշտությամբ կարողանում էինք որոշել, թե ով որ մրցանակին արժանանա: Եթե, օրինակ, մի թագի համար լիներ կռիվն, ինձ թվում է՝ կարող է մազպոկոցի էլ լիներ:

— Ըստ էության, մրցույթին ոչ ոք ձեռնունայն չմնա՞ց:

— Հեգաբանական կարեւոր մոտեցում կար մրցույթում, որպեսզի փոքրերը եւ ընդհանրապես սկսնակները չնեղվեն, իրենց սկսած ուղուց հետ չքաշվեն, շատ ճիշտ որոշում էր կայացվել, որ նրանց էլ ինչ-որ կերպ խրախուսել, ոգեւորել: Ինչպես տեսաք, պոդիումի վրա մի երեխա լաց էր լինում, երբ զգեստն ընկավ ոտքի տակ: Այդպիսի երեխաներին չաջակցել, չօգնելը կարծում եմ՝ սխալ կլիներ:

— Կարո՞ղ է որոշեք քաղաքականությունից դուրս գալ եւ շոուբիզնեսում սկսեք ինչ-որ քայլեր անել։

— Բացառվում է: Դե տեսեք, ես Արցախում՝ Քարվաճառում, երկար ժամանակ մշակութային գործունեությամբ եմ զբաղվել, երիտասարդության հարցերի կազմակերպիչ եմ եղել, նրանց բերել եմ դեպի մշակույթ: Ես այնքան կապված էի մշակույթի հետ, որ անգամ համերգներ էի կազմակերպում, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին էի խնդրում, որ Քարվաճառում համերգ ունենա, իմ մյուս երգիչ-երգչուհի ֆեյսբուքյան ընկերներին էի համոզում, որ գային Քարվաճառ: Այսինքն՝ այնպես չէ, որ կտրված եմ եղել մշակույթից: «Մշակութային խաչմերուկ» փառատոն կար Արցախի մասշտաբով, որի մեջ ներառված էր  պար, երգ, ասմունք, թատրոն: Ու թատրոնի խումբը ես էի կազմակերպել, ես էի բեմադրություն արել, որը գրավեց 2-րդ տեղը ողջ Արցախում: Հետո պետք է հյուրախաղեր ունենայինք Երեւանում եւ այլ վայրերում, բայց չհասցրեցինք… Այնուհետեւ սկսեցի զբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ եկավ 2018 թիվը եւ հասանք այս օրվան։ Եթե այս ամենն ավարտվի, մենք ամեն օր չմտածենք, թե մեր Հայրենիքի որ մասից էլի ինչ են տալու թշնամուն, այո՛, ինչու ոչ, ես պատրաստ եմ նման միջոցառումներ կազմակերպել, ինքս էլ մասնակից դառնալ այսպիսի տոնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան