Ռուսական զորքերը հարձակում են սկսել Դնեպրոպետրովսկի մարզում. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՌուսական զորքերը հարձակում են սկսել Դնեպրոպետրովսկի մարզ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Իրականում, ռուսական ուժերը մի քանի օր առաջ էին Նովոպավլովկայի ճակատում ոչ միայն հասել, այլ` մի փոքր առաջացել Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում: Բայց երբ այս մասին պաշտոնապես խոսում է ռուսական պաշտպանական գերատեսչությունը, դա նմանվում է հրապարակային մեսիջի, որ ռուսական ուժերը չեն բավարարվի Դնեպրոպետրովսկի սահմանին հասնելով, այլ` կշարունակեն հարձակումն այդ մարզում, որը, հայտնի չորս մարզերի օրինակով դեռ պաշտոնապես ՌԴ կազմում ներառված չէ: Այնպես, ինչպես Սումիի եւ Խարկովի տարածքներում:

