Ռուսաստանի պատասխանը կլինի զանգվածային, դաժան և շարունակական. Reuters
ՄիջազգայինՌուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ամենաուժեղ բազմակողմանի հարվածը սպասվում է առաջիկա օրերին: Այս կարծիքին է Reuters-ը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ռուսաստանի կողմից օդանավակայանների վրա հարձակման լիարժեք պատասխանը սպասվում է մի քանի օրվա ընթացքում և, հավանաբար, կներառի տարբեր տեսակի հարվածային միջոցներ։
Ռազմական փորձագետ Մայքլ Կոֆմանը ենթադրել է, որ թիրախներից մեկը կարող է լինել Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։
«Պատասխանը չի լինի համարժեք, հարձակումը կլինի զանգվածային, դաժան և շարունակական», - ընդգծում է հրատարակությունը։

