Ռուսաստան առաջին անգամ հայտարարել է Դնեպրի կամուրջները ոչնչացնելու հնարավորության մասին
ՄիջազգայինՌուսաստան առաջին անգամ հայտարարել է Դնեպրի կամուրջները ոչնչացնելու հնարավորության մասին:
Ռուսաստանը դեռևս սահմանափակ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, այլ ոչ թե լիարժեք պատերազմ։ Այս մասին SkyNews հեռուստաալիքի եթերում ասել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը։
«Մենք ունենք ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս երկար ժամանակ շարունակել ռազմական գործողությունները: Սակայն հիմա ընտրությունը Կիևի վրա է. կամ նրանք հիմա կլուծեն հակամարտությունը, այսինքն՝ կկնքեն նորմալ համաձայնագիր, նորմալ պայմանագիր, որը կվերացնի հիմնական պատճառները, կամ կկրեն պարտություն, լիակատար կապիտուլյացիա շատ ավելի վատ պայմաններով…
Ես կասեի, որ սա դեռևս պատերազմ չէ: Եթե դա պատերազմ լինի, մենք պարզապես կկտրենք Դնեպր գետի երկայնքով գտնվող բոլոր կամուրջները: Բայց մենք դա չենք անում: Սա դեռևս սահմանափակ գործողություն է, սահմանափակ նպատակ», - ասել է Կելինը։

