Ռnւսները հզոր հարվածներ են հասցրել Խարկnվի բունկերներին
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերը հզոր հարված են հասցրել Խարկովի բունկերներին։
«Հարվածը ուղղված էր խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ստորգետնյա կառույցներին։ Այս համալիրը համարվում էր ԽՍՀՄ-ի ամենամեծերից մեկը»,-հաղորդել է ռազմական լրագրող Գենադի Ալյոխինը։
Ալյոխինի խոսքով՝ երեք ժամվա ընթացքում գրանցվել է 20 հարված մեկ վայրում։
Ուկրաինական աղբյուրները ակնարկում են, որ Խարկովի բունկերներում էր գործում ողջ հյուսիսային ուղղությունը համակարգող շտաբը, որտեղ ներառված էին նաեւ ՆԱՏՕ-ական բարձրաստիճան սպաներ:

