Պրոֆեսոր Սաքս. Զելենսկու ռեժիմը դուրս է եկել վերահսկողությունից եւ սպառնում է համաշխարհային անվտանգությանը (Տեսանյութ)
ՄիջազգայինՀարվարդի պրոֆեսոր.
Ամերիկացի հեղինակավոր տնտեսագետ, Հարվարդի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի կարծիքով, Կիևի ահաբեկչական հարձակումները սպառնում են համաշխարհային անվտանգությանը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը (հարձակումը ռուսական ստրատեգիական ավիաբազայի վրա) սպառնացել է ամբողջ աշխարհի կայունությանը։
Սաքսը նշում է, որ Զելենսկու ռեժիմը դուրս է եկել վերահսկողությունից, գործում է սադրիչ կերպով և ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ։
Նա ընդգծում է, որ Կիևի ներկայիս կառավարությունը հաստատվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ պետական հեղաշրջման արդյունքում և այժմ լուրջ վտանգ է ներկայացնում բոլորի համար։
«Այս փոքր խումբը, որը կառավարում է ռազմական դրության ժամանակ, վտանգում է ամբողջ աշխարհը։ Ահա թե ինչու Միացյալ Նահանգների նախագահը պետք է վերջ դնի այս վարքագծին», - ասել է Սաքսը։

