Ռուսական հրթիռի մեկ հարվածը ոչնչացրել է nւկրաինական 300 միլիոն դոլար (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինային հասցված զանգվածային հարձակումների շարքում, հրթիռային հարված է հասցվել նաեւ Տերնոպոլին:
Տեղի աղբյուրրենը հայտնում է, որ հարվածը բաժին է հասել պահեստարանին, որտեղ պահված էին հարվածից հինգ օր առաջ Եվրոպայից բերվել է հեռահար հրթիռների և հակաօդային պաշտպանության հրթիռների մեծ խմբաքանակ.
56 Storm Shadow հրթիռ, 32 Patriot հակաօդային պաշտպանության հրթիռ և 53 ATACMS հրթիռ:
Storm Shadow մեկ հրթիռի արժեքը մոտ 1 միլիոն դոլարի կարգի է, Patriot-ինը` 2-4, ընդունենք 3, իսկ ATACMS-ինը, նորից մոտ 3 միլիոն: Այն է, մեկ հարվածով ոչնչացվել է ավելի քան 300 միլիոն դոլարի զինամթերք: Սակայն խնդիրը միայն գինը չէ: Բանն այն է, որ եվրոպական պահեստները նկատելիորեն նվազել են, ասենք ամերիկյանները եւս, հաշվի առնելով, որ բացի ուկրաինայից, շատ մեծ մատակարարումներ էիրականացվում նաեւ Իսրայելին: Այսինքն, անգամ էլի 300 միլիոն վճարելով, շատ դժվար եւ ժամանակատար է նույն խմբաքանակը ձեռք բերել: Այն դեպքում, երբ հենց այս պահին Ուկրաինան այդ զինատեսակների մասով զրոյականին մոտեցող վիճակում է:

