Անբան Հուռիին բերելով մեր օրեր՝ դարձրել եմ բլոգեր. առաջնախաղ՝ ռուսական թատրոնի բեմում

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կրկին տոնական մթնոլորտ էր։ 5+ տարիքային խմբում գտնվող փոքրիկ հանդիսատեսը եկել էր Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի՝ «Անբան Հուռի»-ի բեմական տարբերակի առաջնախաղին։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասանները, ինչպես նաեւ ԵԹԿՊԻ ուսանողները (կուրսի ղեկավար՝ Սուրեն Շահվերդյան)։ Ժամանակակից մոտեցմամբ ու թարմ լուծումներով հարուստ ներկայացումը բեմադրել է ՍԱՐԳԻՍ ՇՈՂՈՒՆՑԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը:

Ի՞նչ գաղափար կամ միտք էր Ձեզ համար ամենակարեւորն այս հեքիաթի բեմադրության ժամանակ։

— Ամենահետաքրքիր ու ամենակարեւոր միտքն այն էր, որ որոշեցի բեմադրել Հովհաննես Թումանյանի մոտ մեկ դար առաջ գրված հեքիաթը, որովհետեւ տեսա այսօրվա հետ նմանություն: Իհարկե, բնականաբար, Թումանյանի բոլոր հեքիաթները մարգարեական հատկություններ ունեն, շատ տիպիկ են մեր ժողովրդին, բայց այս ստեղծագործությունը՝ «Անբան Հուռին», ինձ շատ մոտ թվաց մեր այսօրվա իրականությանը: Ընդ որում՝ ոչ միայն հայկական իրականությանը, այլ ամբողջ ժամանակաշրջանի, որովհետեւ սա, երեւի, Թումանյանի այն եզակի հեքիաթներից է, որ հայկականություն առանձնապես շատ չի պարունակում՝ համամարդկային է:

Այսօր ունենք անբանհուռիներ, որոնք ոչ միայն աղջիկներ են, բնականաբար, այլ նաեւ տղաներ: Որեւէ վատ բան չասելով՝ պետք է նշեմ նրանց պարապության մասին. անընդունելի, անհասկանալի, անհետաքրքիր, ուսուցողականությունից զուրկ ինչ-որ վիդեոհոլովակներով են զբաղվում սոցցանցերում, որը ես անձամբ չեմ հասկանում, ինչի համար է եւ ինչ է տալիս: Իմ խորին համոզմամբ՝ դա միայն փչացնում է մեր կյանքն՝ առհասարակ, որովհետեւ տեսնում ենք, թե ինչ տեսակի չարիք տեսանյութեր են անընդհատ հայտնվում այդ տիկտոկյան, ինստագրամյան հարթակներում: Այս առումով նրանց միջեւ նմանություն եմ տեսել եւ մի փոքր հումոր եմ փորձել անել դրա հետ կապված՝ ներկայացման մեջ. Անբան Հուռիին բերելով մեր օրեր՝ դարձրել եմ բլոգեր: Իր անբանությունն այդ կերպ ներկայացնելով՝ կապել եմ մեր օրերի հետ:

Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք հեքիաթը բեմին հարմարեցնելիս, եւ ինչպե՞ս կարողացաք հաղթահարել դրանք։

— Դժվարություններ եւ բարդություններ շատ չեմ ունեցել, որովհետեւ հենց որոշել եմ, որ գործը պետք է բեմականացնեմ, այսինքն՝ պիեսի վերածեմ, աշխատանքները ընթացել են շատ միանգամից: Թեպետ ես տեսել եմ «Անբան Հուռու» որոշ ներկայացումներ եւ նաեւ մուլտֆիլմը կա, բայց դրանք ինձ ո՛չ օգնել են, ո՛չ էլ խանգարել որեւէ կերպ: Լինում են շատ պիեսներ, որոնց բեմադրությունները, ֆիլմերը դիտելուց հետո՝ անդրադառնալիս չես կարողանում կտրվել այդ ստեղծագործության այն մյուս տեսածդ բեմադրությունից, ֆիլմից, բայց ես այդ խնդիրը բացարձակ չեմ ունեցել: Փորձել եմ նոր բան ստեղծել, որն իմը լինի, իմ մտքերն արտացոլվեն պիեսում, բեմադրության մեջ եւ ինձ թվում է՝ ստացվել է: Փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի հետաքրքիր եւ գունեղ հեքիաթ ստացվի:

Ինչպե՞ս աշխատեցիք դերասանների հետ, հե՞շտ էիք ընդհանուր հայտարարի գալիս, թե որ կերպարն ինչպես ներկայանա բեմում:

— Դերասանների հետ աշխատանքներն ընթացել են շատ հարթ: Դե ստեղծագործական պրոցես է, ոչինչ երբեք միանշանակ չի կարող լինել, բնականաբար, եղել են նաեւ տարաձայնություններ, անհամաձայնություններ, բայց եկել ենք, հասել ընդհանուր հայտարարի: Առհասարակ, որպես ռեժիսոր, իմ տեսածը չեմ պնդում մինչեւ վերջ, եթե դերասանն առաջարկում է ավելի հետաքրքիր մի բան: Ինձ համար շատ կարեւոր է դերասանի կոնֆորտ վիճակը, բայց ոչ որ այդ վիճակում միշտ լինի, որովհետեւ դա էլ տանում է շտամպերի, այլ նոր կերպարի, նոր ձեւի, նոր ձեւաչափի մեջ լինի նորովի, բայց էլի կոնֆորտում: Այսինքն՝ դերասանին պիտի իր արածը հարմար լինի, ինքն իր ափսեի մեջ լինի, որպեսզի լողա: Եթե ձուկը ջրից հանում ենք, ինքը, բնականաբար, այլեւս գոյություն չունի, նույնն էլ դերասանն է, դրա համար միշտ փորձում եմ դերասաններին տալ լիակատար ազատություն: Իհարկե, որոշակի վերապահումներ լինում են, որոնք սկսում ենք աշխատանքի ընթացքում որոշ առումով պահել, հանել, փոխել, իր առաջարկածն ավելի լավացնել: Այնպես որ, ես դերասանների հետ փորձում եմ գրեթե միշտ աշխատել շատ ազատ եւ հեշտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=314944&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ