Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը. ԶԼՄ

Թեմա

Factor.am-ը գրում է.

«Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54․6 մլն դրամ եկամուտ ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 27․3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, ևս 3 մլն նա այլ եկամուտ է ստացել քաղաքապետարանից։

 

Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24․3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Մայրաքաղաքի ղեկավարի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացել է 0․95-ով ՝ դառնալով 4․57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 104 հազար ԱՄՆ դոլար։

 

Այսինքն՝ Ավինյանի տիրապետած Bitcoin-ների արժեքը ներկա փոխարժեքով կազմում է 475 հազար դոլար։ Բացի Bitcoin-ից Ավինյանն ունի նաև այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano և 5 Ethereum։ Ավինյանը հայտարարագրել է 24․4 մլն դրամ կանխիկ միջոցներ։ 2024-ին նա միանվագ ծախսել է 4․3 մլն դրամ։ Տարեվերջի դրությամբ բանկային հաշվին ունեցել է 13․7 մլն դրամ։ Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետը և նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որևէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երևանում։ Նշենք, որ այդ առանձնատունը նա ներկայացնում է որպես իրենը։

 

Տիգրան Ավինյանը 2022-ին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնված»։ Ավինյանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է։

 

Ավինյանի կինը 2 ընկերություններում մասնաբաժին ունի՝ «Բարուր» ՍՊԸ-ում 100%, նաև դրա տնօրենն է, և 34% «Լավ փրոդաքթս»-ում։ Ըստ հայտարարագրի՝ նա «Բարուր»-ին տված 19․8 մլն դրամ և «Օրոր թոյզ»-ին տված 2․8 մլն դրամ փոխառությունը 2024-ին ետ է ստացել։ Պահլավունին 2024-ին բանկում 14 մլն դրամ ավանդ է դրել, նաև ունի 3 այլ ավանդ՝ 44․5 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 7․8 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 0 դրամ»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում