Ջոն վան’տ Սխիպը դժգոհեց հայ ֆուտբոլիստների խաղամակարդակից, մրցաշարից. Կոսովոյից կրած պարտության հետքերով

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսելով Պրիշտինայում տեղի ունեցած ընկերական խաղում Կոսովոյի թիմից կրած 2:5 հաշվով պարտության մասին նշեց.

«Մինչեւ 60-րդ րոպեն հավաքականը շատ լավ տեսք ուներ, լավ խաղ էր ցուցադրում, բայց երկրորդ խաղակեսում ինչ-որ բան շեղվեց, ֆուտբոլիստները կորցրին կենտրոնացվածությունը:  Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ինտենսիվ ֆուտբոլ խաղալու խնդիր ունեն: 60-րդ րոպեից հետո սկսվեցին նաեւ անհատական սխալները: Բայց մինչեւ 60-րդ րոպեն հավաքականը շատ լավ տեսք ուներ:

Լուծումներից մեկն այն է, որ ֆուտբոլիստները պետք է կայուն խաղաժամանակ ստանան իրենց ակումբներում: Սեւիկյանը, Թիկնիզյանը շատ լավ սկսեցին, բայց վերջում հոգնեցին, սա խաղաժամանակ չունենալու պատճառն է: Նույնը կասեմ նաեւ մյուս խաղացողների մասին:

Կոսովոյի հավաքականում, կամ նույն հաջողությամբ Վրաստանի հավաքականում  կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք խաղում են բարձր լիգաներում, ինչի խնդիրը մենք ունենք:  

Պետք է հաշվի առնել ֆուտբոլիստների որակները: Ես չեմ տեսնում Հայաստանի առաջնությունում 9 համարի հարձակվող, եթե այդպես լիներ կեղծ 9 համարով չէինք սկսի:

Երկրորդ գոլից հետո թիմը կորցրեց իր ֆիզիկական կայունությունը: Եթե դու անընդհատ մարզվես այնպիսի բարձր մակարդակի, որ կարողանաս այսպիսի խաղերում դիմանաս միչեւ վերջ, ինչպես Կոսովոյի հավաքականն արեց: Դու չես կարող գնդակը ստանալ եւ երկու վայրկյան մտածես, թե ինչ պետք է անես:

Մենք պետք է շատ աշխատենք: Հույս ունեմ, որ այս խաղերից հետո ֆուտբոլիստները կսկսնեն խաղաժամանակ ստանալ իրենց ակումբներում, որոշներն էլ կտեղափոխվեն ավելի բարձրակարգ ակումբ:

Հանդերձանից դուրս գալիս զայրացած չէի, ավելի շատ հիասթափված էի: Որեւէ մեկին չեմ կարող մեղադրել այս պարտության մեջ, մասնավորապես ֆուտբոլիստներին չեմ մեղադրում, քանի որ նրանք արեցին ամեն հնարավորը: Շատ զայրացած էի հանդիպման երկրորդ կեսում, երբ Սեւիկյանի դիպչելու պատճառով մրցավարը 11-մետրանոց նշանակեց եւ մենք այդ դրվագից հետո կորցրինք մեր առավելությունը:

Ուղղակի հիասթափված եմ այսպիսի պարտությունից հետո»,- ասաց Ջոն վան’տ Սխիպը:

Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում