Իլոն Մասկը, Թրամփի հետ հակամարտության ֆոնին, ոչ մեկի հետ կապի դուրս չի գալիս. Financial Times
ՄիջազգայինԻլոն Մասկը, Թրամփի հետ հակամարտության ֆոնին, չի շփվում Սիլիկոնյան հովտի այն ներդրողների հետ, ովքեր միլիարդներ են ներդրել իր բիզնեսում, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Իլոնը ոչ մեկի զանգերին չի պատասխանում։ Նույնիսկ նրանց, ովքեր միլիարդներ են ներդրել իր ընկերություններում... հովիտը խելագարվում է», - հրատարակությանը ասել է Սիլիկոնյան հովտի անանուն ներդրող և ԱՄՆ Հանրապետական կուսակցության խոշոր դոնորը։

