Օդեսայում պայթեցրել են զինկոմիսարիատի բարձրաստիճան սպային
ՄիջազգայինՕդեսայի մարզում տեղի է ունեցել Renault Megane մակնիշի մեքենայի պայթյուն, որի արդյունքում սպանվել է զինկոմիսարիատի` Օդեսայի տարածքային զորակոչային կենտրոնի (ՏԶԿ) չորրորդ բաժնի պետ, գնդապետ Օլեգ Նոմերովսկին։
Դեպքը տեղի է ունեցել Օդեսա-Բերեզովկա մայրուղու վրա։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի ներքևի մասում՝ վարորդի կողմում։ Մեքենան պայթեցվել է հեռակառավարմամբ։ Պայթեցված Renault Megane-ը գտնվել է Բերեզովսկի շրջանի ՏԶԿ-ի և հատուկ նշանակության ջոկատի գերատեսչական օգտագործման մեջ։ Դեպքի պահին մեքենան վարել է Նոմերովսկին։
Նման է, որ սա պատասխանն է այն բռնի զորահավաքի, որն իրականացվում է ողջ Ուկրաինայով մեկ:

