Դեռ ինչքա՞ն պետք է մեզ աշխարհով մեկ խայտառակ անեն, որ սթափվենք, ամաչենք, համախմբվենք. Հայկ Ղազարյան

Ներքաղաքական
«Երեկ վաղ էր, վաղը ուշ կլինի»... Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի այս արտահայտությունն արդիական է նաեւ մեր այսօրվա հայկական իրականության համար, ինչը նշանակում է որ ամեն ինչ պետք է չհետաձգել մինչեւ վաղը։ Մեր համար ես կձեւակերպեի այսպես` «Երեկ ուշ էր, այսօր շատ ուշ է, իսկ վաղը կլինի կործանարար»։ Եթե համախմբված ու միասնական լինեինք և այս ապազգային իշխանությունների հեռացումն այսքան չհետաձգեինք, չէինք կորցնի Արցախը և չէինք հայտնվի այս խղճուկ իրավիճակում։
 
Անցյալը հետ բերել հնարավոր չէ, իսկ ապագան մշուշոտ է, այս օրն է, որ մեզ է պատկանում, որ կարող ենք փոխել իրականությունը։ Լենինն այս խոսքերն ասել է այն նպատակով, որ հեղափոխության կամ իշխանափոխության ժամանակ ցանկացած ուշացում կհանգեցնի անցանկալի հետեւանքների։ Իսկ հեղափոխական ու արմատական բարեփոխումների տրամադրված ժողովուրդը ձգձգումների պարագայում կարող է հիասթափվել, կարող են նոր խանգարող հանգամանքներ ի հայտ գալ պայմանավորված աշխարհքաղաքական եւ այլ գործոններով։ Իսկ հեղափոխությունների համար ժամանակի ճիշտ ընտրությունը շատ կարեւոր է։
 
Անգործությունը, որպես կանոն, հանգեցնում է անտարբերության, պասիվության, նրան, որ շրջապատող իրականությունը եւ պայմանները միայն ոչ նպաստավոր են դառնում։ Դա պետք է նկատի ունենան քաղաքական ընդդիմադիր առաջնորդներն ու մտավորական էլիտան։ Իսկ իշխանափոխության հանրային պահանջ վաղուց է հասունացել։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա։ Դեռ ինչքա՞ն պետք է այս իշխանությունները հանձնեն, ինչքա՞ն պետք է մեզ աշխարհով մեկ խայտառակ անեն, այլասերեն, ապականեն, ահաբեկեն, դավաճանեն, կեղեքեն, նվաստացնեն, պղծեն, ծաղրեն, կազմաքանդեն, արժեզրկեն, պառակտեն, մեր բարեկամներից վանեն, որ սթափվենք, ամաչենք, համախմբվենք, վեր կանգնենելով մեր ամբիցիաներից ու շահերից եւ հասկանանք, որ բոլորս նույն նավի մեջ ենք եւ միասին ենք խորտակվելու, կործանվելու։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում