Հայոց Հայրապետը Բեռնում բարձրացրեց հայ ժողովրդի ցավոտ հարցերը, դրա համար էլ ազգադավ պատուհասը ջղաձգվել է. ՀՀ վաստակավոր արտիստ

Մշակութային

Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ բացվեց Սյունիքի մարզկենտրոն Գորիսում՝ քաղաքապետարանին կից շենքում։ Պատվո հյուպատոսի լիազորությունները ստանձնել է Կարմեն Ափունցը՝ ազգությամբ հայ, ով նաեւ Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է։ Այն, որ պաշտոնական Փարիզը հակառակ նախկին քննարկումների՝ Սյունիքում որոշեց ոչ թե գլխավոր հյուպատոսություն, այլ պատվո հյուպատոսարան բացել, մինչ այժմ հստակ չի մեկնաբանվել, թե ինչու: Նշենք, որ ի տարբերություն գլխավոր հյուպատոսության՝ պատվո հյուպատոսարաններն ունեն սահմանափակ լիազորություններ. դրանք քաղաքական գործառույթներ չեն իրականացնում, չունեն դիվանագիտական անձեռնմխելիություն եւ հիմնականում կենտրոնանում են հումանիտար ու մշակութային գործունեության վրա։

Հիշեցնենք, որ Իրանը դեռ 2022 թվականին Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն, իսկ Ռուսաստանը երկար տարիներ արտահայտում է նման ցանկություն, որը մինչ օրս չի իրականացել։ Թե ինչու այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Կապանում հարցը, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, պետք է ուղղել հայկական կողմին։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսարան, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի դեպքում գործընթացը շարունակում է ձգձգվել, չնայած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հարցը քննարկել է ՀՀ ԱԳ նախարարի հետ, եւ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են։

Վերջերս՝ ի հեճուկս ներսի եւ դրսի թշնամիների, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հարցազրույցը տալիս էր հայ ժողովրդի խորհրդանիշ Արարատ լեռան պատկերի դիմաց՝ ցույց տալով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Սակայն, ներկայիս դավաճան իշխանության եւ ազգային պատուհասի կողմից չի տրվում Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու համաձայնագիրը: Մինչդեռ մենք լավ ենք հիշում, թե ինչպիսի արագությամբ բացվեց իսրայելական դեսպանությունը եւ, ի երախտագիտություն այս ազգադավ պատուհասի, հրեական հրթիռները լցվեցին մեր անմեղ զավակների գլխին:

Ի դեպ, տիկի՛ն Ներսիսյան, մայիսի 9-ին Մոսկվայում կայացած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին, թեեւ Նիկոլ Փաշինյանը Կարմիր հրապարակում էր, սակայն ՀՀ զինված ուժերը ներկայացված չեն եղել։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին։

— Մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ շքեղ շքերթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ ներկայացրին իրենց երկրները բարձր արժանապատվությամբ: Այդ ամբողջ շքեղ հարթության վրա նստած էր Հայաստանի վարչապետ կոչվածը՝ ստոր, խաբեբա, ազգադավ պատուհասը, կուչ եկած իր դժբախտ, ծիծաղելի տեսքով՝ ամոթով թողնելով հայ ժողովրդին:

Հայ ժողովուրդը, որ տվեց իր լավագույն զավակներին՝ 5 մարշալ՝ ծնունդով արցախցիներ, բազում գեներալներ, Սովետական Միության կրկնակի հերոսներ, ովքեր հասան մինչեւ Բեռլին, իր զորախումբը չներկայացրեց շքերթին՝ իհարկե, այս ազգադավ պատուհասի ձեռամբ: Իսկ կովկասյան թաթարները, որոնք ունեն ընդամենը 106 տարվա պատմություն, իրենց ղեկավարի ցանկությամբ քայլեցին Կարմիր հրապարակով:

Երանի այդ ժամանակները, երբ հայ ժողովրդի նախկին ղեկավարները միջազգային տարբեր հարթակներում բարձր արժանապատվությամբ ներկայացնում էին Հայաստանը եւ հայ ժողովրդին: Ափսո՛ս…

— Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը հոգեւորականների մասին սկսել են վիրավորական գրառումներ կատարել, մեղադրել բազում մեղքերի մեջ: Ի վերջո, ինչո՞ւ եկեղեցին կրկին հայտնվեց այս իշխանության թիրախում:

Կապված այն հանգամանքի հետ, որ Հայոց Հայրապետը Բեռնում բարձրացրեց հայ ժողովրդի ցավոտ հարցերը, ազգադավ պատուհասի եւ իր մերձավոր շրջապատի մոտ առաջացրեց ջղաձգված, անկառավարելի եւ անպատկառ դրսեւորումներ: Պետք է, որ թշնամիները եւ գլխավոր թշնամի ազգային պատուհասը հասկանան, որ Հայոց եկեղեցին դարերի ընթացքում շատ փորձությունների է ենթարկվել, սակայն այն կանգուն է եւ հավերժ է, քանզի հավերժ է հայ ժողովուրդը եւ Հայաստանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=314898&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ