ՆՄԱՆ Է, ՈՐ ԿՐԵՄԼՆ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՆ

Միջազգային

Այս­պի­սով, ինչ­պես են­թադ­րե­լի էր, ռու­սա­կան ստրա­տե­գիա­կան ա­վիա­ցիային ուղղ­ված ուկ­րաի­նա­կան (եւ ոչ միայն) աղ­մուկ հա­նած հար­ված­նե­րը դառ­նում են ա­ռանցքա­յին, հան­գու­ցա­յին կար­գի գոր­ծոն: Դ­րա­նով պայ­մա­նա­վոր­ված, հե­տա­գա զար­գա­ցում­ներ կու­նե­նա ինչ­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, այն­պես էլ` ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հարցն ու դրա­նից բխող մյուս թե­մա­նե­րը:

ԻՆՉՈՒ ԹՐԱՄՓԸ ԶԱՆԳԵՑ ՊՈՒՏԻՆԻՆ

­Թե ին­չու է ռու­սա­կան օ­դա­նա­վա­կա­յան­նե­րին հար­վա­ծե­լու փաստն այդ աս­տի­ճան կա­րե­ւոր, ա­վե­լորդ ան­գամ բա­ցատ­րում է Թ­րամ­փի թի­մա­կից, ԱՄՆ ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի պաշ­տո­նա­թող գե­նե­րալ Բ­լեյն Հոլ­թը. «Ես եր­բեք իմ կյան­քում այս­քան չեմ ան­հանգս­տա­ցել գլո­բալ կամ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հա­մար, որ­քան հի­մա։ Ես հաս­կա­նում եմ, որ ուկ­րաի­նա­ցի­նե­րը մար­տա­վա­րա­կան հաղ­թա­նակ ու­նեն, բայց նրանք խո­ցել են ռազ­մա­վա­րա­կան ռմբա­կո­ծիչ­ներ, ո­րոնք ընդգրկ­ված են Հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նութ­յան (СНВ) 2010 թվա­կա­նի պայ­մա­նագ­րում։ Բայց Ռու­սաս­տա­նի զին­ված ու­ժե­րում չկա ոչ մի ռուս, ո­րը կհա­վա­տա, որ Ուկ­րաի­նան կա­րո­ղա­ցել է դա ա­նել ա­ռանց արեւմտ­յան հե­տա­խու­զութ­յան օգ­նութ­յան, այդ թվում՝ մեր սե­փա­կա­նի», - ա­սել է Հոլ­թը։ Ա­պա նա ա­վե­լաց­րեց ա­մե­նավ­տան­գա­վո­րը. «Ռու­սաս­տա­նի հրթի­ռա­յին ու­ժե­րի ղե­կա­վա­րը դրա­նից հե­տո բա­ցա­հայտ հայ­տա­րա­րել է, որ նրանք այժմ գրան­ցում են Փա­րի­զի, Լոն­դո­նի եւ Վա­շինգ­տո­նի կոոր­դի­նատ­նե­րը։ Սա էս­կա­լա­ցիա­յի ճա­նա­պարհ է՝ ա­ռանց որ­եւէ ել­քի։ Ես ա­ղո­թում եմ, որ նա­խա­գահ Թ­րամ­փը կա­րո­ղա­նա գտնել Պու­տի­նի մոտ վե­րա­դառ­նա­լու ճա­նա­պար­հը»։

Այ­սինքն, ինչ­պես ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, հատ­վել է շատ հաստ «կար­միր գիծ», ո­րը են­թադ­րում է պա­տաս­խան: Այ­սինքն, ի դեմս ԱՄՆ-ի, հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քը ստաձ­նել է փո­խա­դարձ պայ­մա­նագ­րա­յին պար­տա­վո­րութ­յուն, որ մաս­նա­վո­րա­պես ռազ­մա­վա­րա­կան ա­վիա­ցիան պետք է լի­նի վե­րահս­կելի, ըստ այդմ էլ՝ ան­ձեռնմ­խե­լի: Հենց այդ պայ­մա­նագ­րից ել­նե­լով է, որ ռու­սա­կան ստրա­տե­գիա­կան ռմբա­կո­ծիչ­նե­րը (նաեւ ա­րեւմտ­յան) գտնվում են ոչ թե ան­գար­նե­րում, այլ՝ բաց երկն­քի տակ. դա թույլ է տա­լիս կող­մե­րին ար­բան­յա­կա­յին հսկո­ղութ­յուն ի­րա­կա­նաց­նել, բայց նաեւ, կրկնենք, են­թադ­րե­լով, որ դրանց դեմ հար­ձա­կում­ներ չեն լի­նի: Ու միան­գա­մայն ի­րա­վա­ցի է կոմ­պի­տենտ ա­մե­րի­կա­ցի գե­նե­րա­լը. ո­րե­ւէ մե­կը չի հա­վա­տա, որ Ուկ­րաի­նան նման հար­ված է հասց­րել ա­ռանց արեւմտ­յան հե­տա­խու­զութ­յան օգ­նութ­յան, քա­նի որ նման բան պար­զա­պես չի կա­րող լի­նել, հա­մա­պա­տաս­խան տեխ­նո­լո­գիա­կան լու­ծում­ներ Կիե­ւի վե­րահս­կո­ղութ­յան տակ գո­յութ­յուն չու­նեն: Եվ այն, որ ռու­սա­կան հի­թիռ­ներն ան­մի­ջա­պես էլ թի­րա­խա­վո­րել են «Փա­րի­զը, Լոն­դո­նը եւ Վա­շինգ­տո­նը», հենց այդ «հաստ կար­միր գի­ծը» հա­տե­լու տրա­մա­բա­նա­կան հե­տե­ւանքն է:

Ըստ այդմ էլ, պա­տա­հա­կան չէր նաեւ ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Ռ­յաբ­կո­վի հայ­տա­րա­րութ­յունն այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նը պա­հան­ջում է ԱՄՆ-ից եւ Մեծ Բ­րի­տա­նիա­յից հստակ ար­ձա­գանք՝ հի­շե­ցու­մով, որ Ռու­սաս­տանն ար­դեն իսկ «ցու­ցա­բե­րել է ա­ռա­վե­լա­գույն զսպվա­ծութ­յուն»: Եվ ե­թե հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­կան բա­ցատ­րութ­յուն չլի­նի, Մոսկ­վան կա­րող է այդ հար­ձա­կու­մը գնա­հա­տել ոչ թե Ուկ­րաի­նա­յի, այլ հա­մա­պա­տաս­խան տեխ­նո­լո­գիա­կան մի­ջոց­ներ ու­նե­ցող Ա­րեւ­մուտ­քի կող­մից հար­ձա­կում ռու­սա­կան ստրա­տե­գիա­կան հա­մա­կար­գի վրա՝ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ, այդ թվում՝ մի­ջու­կա­յին պա­տաս­խան հար­վա­ծի տես­քով: Իսկ ա­րեւմտ­յան հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե՝ «մենք տեղ­յակ չենք», ինչ­պես որ աս­վեց Ս­պի­տակ տնից, նման հար­ցե­րում հիմ­նա­վոր պար­զա­բա­նում չեն կա­րող գնա­հատ­վել:

­Մո­տա­վո­րա­պես նույն մտքե­րը, բայց ար­դեն Ուկ­րաի­նա­յի վրա ֆո­կու­սաց­ված, կա­րե­լի էր կար­դալ նաեւ ՌԴ նա­խա­գա­հի՝ նա­խօ­րեին կա­ռա­վա­րութ­յան ան­դամ­նե­րի հետ ու­նե­ցած խորհր­դատ­վութ­յան ժա­մա­նակ ու­նե­ցած հրա­պա­րա­կայ­նաց­ված ե­լույ­թի տո­ղա­տա­կե­րում: Այն է՝ Կի­եւի ռե­ժի­մը, որն ար­դեն իսկ ա­նօ­րի­նա­կան է, վե­րած­վում է ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պութ­յան, իսկ Կի­եւի հո­վա­նա­վոր­նե­րը ա­հա­բե­կի­չութ­յա­նը ֆի­նան­սա­վո­րող­ներ են։ Հա­ջոր­դը՝ Կի­եւի ռե­ժի­մին «խա­ղա­ղութ­յուն ընդ­հան­րա­պես պետք չէ», եւ Զե­լենս­կու հետ էլ հան­դի­պում չի լի­նի, քա­նի որ՝ «Ո՞վ է ընդ­հան­րա­պես բա­նակ­ցում ա­հա­բե­կիչ­նե­րի հետ»:

Ե­թե սրան ա­վե­լաց­նենք, որ Զե­լենս­կին ա­նի­մաստ է հա­մա­րել հե­տա­գա բա­նակ­ցութ­յուն­նե­րը, կնշա­նա­կի, որ պետք է սպա­սել ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի կտրուկ խո­րաց­ման: Ընդ ո­րում, Մոսկ­վան կա­րող է ի­րեն թույլ տալ՝ ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի գոր­ծադ­րել ու­նե­ցած բո­լոր մի­ջոց­նե­րը: Մ­նա­ցածն ար­դեն Ա­րեւ­մուտ­քի ո­րո­շե­լիքն է, քա­նի որ չեն ցան­կա­ցել կամ չեն կա­րո­ղա­ցել կան­խել հի­շա­տակ­ված «հաստ կար­միր գծի» հա­տու­մը: Բայց ո­րո­շում կա­յաց­նե­լիս նաեւ պետք է հաշ­վի առ­նել ինչ­պես այդ փաս­տը, այն­պես էլ, որ «Փա­րի­զի, Լոն­դո­նի եւ Վա­շինգ­տո­նի կոոր­դի­նատ­նե­րը» վե­րա­բեռն­ված են ռու­սա­կան հրթի­ռա­յին հա­մա­կար­գում:

ՈՐՆ ԷՐ ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԻՄԱՍՏԸ

Այն, որ Թ­րամփն այս ի­րա­վի­ճա­կում շտա­պեց զան­գա­հա­րել Պու­տի­նին, բխում է Ռ­յաբ­կո­վի հի­շա­տակ­ած, կա­րե­լի է ա­սել, վերջ­նագ­րից. պետք է պաշ­տո­նա­պես հիմ­նա­վո­րել, որ ԱՄՆ-ն­ այդ հար­վա­ծի հետ կապ չու­նի: Ու այն հա­ղոր­դագ­րութ­յու­նը, որ զրույ­ցից ան­մի­ջա­պես հե­տո հրա­պա­րա­կեց, ա­պա՝ ցան­ցից հա­նեց եւ նո­րից նույն տեքս­տով ներ­կա­յաց­րեց Թ­րամ­փը, շատ հե­տաքր­քիր մե­սիջ­ներ  է պա­րու­նա­կում: «Մենք քննար­կե­ցինք Ուկ­րաի­նա­յի կող­մից ռու­սա­կան ինք­նա­թիռ­նե­րի վրա հար­ձա­կու­մը օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում, ինչ­պես նաեւ եր­կու կող­մե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված այլ հար­ձա­կում­ներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այն­պի­սին, ո­րը կհան­գեց­նի ան­հա­պաղ խա­ղա­ղութ­յան։ Նա­խա­գահ Պու­տի­նը շատ վճռա­կա­նո­րեն ա­սաց, որ ին­քը պետք է ար­ձա­գան­քի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րի վրա վեր­ջերս կա­տար­ված հար­ձակ­մա­նը։ Մենք նաեւ քննար­կե­ցինք Ի­րա­նի հար­ցը եւ­ այն փաս­տը, որ Ի­րա­նի հա­մար ժա­մա­նա­կը սպառ­վում է մի­ջու­կա­յին զեն­քի վե­րա­բեր­յալ ո­րո­շում կա­յաց­նե­լու հա­մար, եւ­ այն պետք է ա­րագ կա­յաց­վի։ Ես նա­խա­գահ Պու­տի­նին ա­սա­ցի, որ Ի­րա­նը չի կա­րող մի­ջու­կա­յին զենք ու­նե­նալ, եւ կար­ծում եմ, որ մենք հա­մա­ձայ­նութ­յան ե­կանք դրա շուրջ։ Նա­խա­գահ Պու­տի­նը ա­ռա­ջար­կեց մաս­նակ­ցել Ի­րա­նի հետ քննար­կում­նե­րին եւ­ որ գու­ցե կա­րող է օգ­տա­կար լի­նել այս գոր­ծըն­թա­ցը ա­րագ ա­վար­տին հասց­նե­լու հա­մար։ Ես կար­ծում եմ, որ Ի­րա­նը դան­դաղ է ո­րո­շում կա­յաց­նում այս շատ կար­եւոր հար­ցի վե­րա­բեր­յալ, եւ մեզ շատ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում անհ­րա­ժեշտ կլի­նի վերջ­նա­կան պա­տաս­խան»,- գրում է ԱՄՆ նա­խա­գա­հը: Իսկ ա­հա ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը դրան ա­վե­լաց­րեց մեկ-եր­կու կա­րե­ւոր դե­տալ: Նախ, Թ­րամ­փը հա­վաս­տիաց­րել է, որ ԱՄՆ-ն տե­ղե­կաց­ված չէ ռու­սա­կան օ­դա­նա­վա­կա­յան­նե­րին հար­վա­ծե­լու ծրագ­րե­րի մա­սին: Այ­սինքն, ռու­սա­կան հրթի­ռա­յին թիր­ախ­նե­րում մնում են «Փա­րի­զը եւ Լոն­դո­նը»: Ա­պա նաեւ, թե Թ­րամփն ա­սել է, որ շնոր­հա­կալ կլի­նի, ե­թե Ռու­սաս­տա­նը Ի­րա­նի հետ աշ­խա­տի մի­ջու­կա­յին գոր­ծար­քի շուրջ։ Վեր­ջա­պես, որ խոսել են եր­կու երկր­նե­րի միջեւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան վե­րա­կանգն­ման հե­ռան­կար­նե­րի վե­րա­բեր­յալ, ո­րը մեծ նե­րուժ ու­նի:

­Կա­րե­լի է ա­սել, որ այդ զրույ­ցը դար­ձավ ներ­կա­յիս մի­ջազ­գա­յին կոն­ֆի­գու­րա­ցիա­յի եւ ռուս-ա­մե­րիկ­յան երկ­կողմ երկ­խո­սութ­յան ա­ռա­ջըն­թա­ցի ա­մե­նա­բա­ցա­հայ­տող դրվագ­նե­րից մե­կը: Նախ, ԱՄՆ-ի ա­ռաջ­նոր­դը չի դա­տա­պար­տել Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջի­կա պա­տաս­խա­նը, չի պա­հան­ջել զսպվա­ծութ­յուն եւ չի հի­շա­տա­կել պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին: Ա­վե­լին, զրույ­ցը ան­վան­վել է «լավ», ին­չը այս դեպ­քում կա­րե­լի է մեկ­նա­բա­նել որ­պես քա­ղա­քա­կան նշան: Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը շա­րու­նա­կում են օ­րա­կար­գա­յին փո­խա­նա­կում­ներ կա­տա­րել, այդ թվում՝ տնտե­սա­կան դաշ­տում: Եվ Ուկ­րաի­նան դուրս է բեր­վում երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շրջա­նա­կից եւ­ որ­եւէ ռազ­մա­վա­րա­կան ար­ժեք չու­նի ԱՄՆ-ի հա­մար: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փը միան­գա­մից անց­նում է հա­ջորդ կա­րե­ւո­րա­գույն թե­մա­յին՝ հրա­վի­րե­լով Մոսկ­վա­յին միա­նալ Թեհ­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րին` որ­պես միջ­նորդ: Սա Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան դե­րի կար­եւո­րութ­յան ճա­նա­չում է հա­մաշ­խար­հա­յին անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան ո­լորտ­նե­րում, ո­րոն­ցից մե­կը Մեր­ձա­վոր Ար­եւելքն է:

­Մեկ նյո­ւանս եւս. Թ­րամ­փը, ի­հար­կե, բո­լո­րից էլ լավ է հաս­կա­նում, որ ԱՄՆ-ն­ է ե­րաշ­խա­վո­րը, որ ռու­սա­կան ստրա­տե­գիա­կան օբ­յեկտ­նե­րի վրա հար­ձա­կում­ներ չեն կա­րող լի­նել: Նաեւ, որ այս ի­րա­վի­ճա­կում չի կա­րո­ղա­ցել կա­տա­րել ե­րաշ­խա­վո­րի իր ֆունկ­ցիան, եւ դրա մե­ղա­վո­րը Բ­րի­տա­նիան է: Հաս­կա­նա­լի է, Բ­րի­տա­նիա­յին Մոսկ­վա­յի կող­մից պա­տաս­խան հար­վա­ծի գա­ղա­փա­րի հետ Թ­րամ­փը չէր հա­մա­ձայն­վի: Բայց այդ նուրբ ի­րա­վի­ճա­կից ել­նե­լու հա­մար պետք էր զի­ջել Կիե­ւը: Բայց նաեւ, դե­պի ի­րա­նա­կան ուղ­ղութ­յուն Մոսկ­վա­յին հրա­վի­րե­լով, Բ­րի­տա­նիա­յին ցույց տա­լով, որ ծայ­րա­հեղ կա­տա­ղած է այդ ինք­նագ­լուխ քայ­լի պատ­ճա­ռով:

Եվ այն, որ դրան ան­մի­ջա­պես հա­ջոր­դեց Ուկ­րաի­նա­յում ԱՄՆ դես­պա­նա­տան հայ­տա­րա­րութ­յու­նը, որ սպա­սում են ռու­սա­կան հար­ված­նե­րին, իր հեր­թին էր շատ բան նշա­նա­կում: Ա­ռա­վել եւս, որ դրան էլ հա­ջոր­դեց New York Times-ի լու­րը, թե՝ Թ­րամ­փը Զե­լենս­կու նկատ­մամբ ա­ռանձ­նա­հա­տուկ թշնա­մանք ու­նի՝ նրան հա­մա­րե­լով «վատ տղա», ով աշ­խար­հը մղում է դե­պի մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի»:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ս­տա­նում ենք նման ի­րա­վի­ճակ: Թ­րամ­փը, փաս­տո­րեն, գտավ ա­ռի­թը, թե ինչ­պես կա­րող է «ձեռ­քե­րը լվանալ» ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նից, ընդ ո­րում, մնա­լով մե­ղադ­րո­ղի դե­րում: Թե, վի­ճա­կը հասց­րիք մի­ջու­կա­յին բա­խում­նե­րի շե­մին, ռուս­ներն ու­նեն ծանր հար­ված­նե­րի բո­լոր ի­րա­վունք­նե­րը, ու հի­մա թող Կիե­ւը, այն է՝ Լոն­դո­նը դրա տա­կից դուրս գա: Եվ այն, որ պետ­քար­տու­ղար Ռու­բի­նոն Վա­շինգ­տոն մեկ­նած ուկ­րաի­նա­կան «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կին ըն­դու­նեց մի­ջանց­քում, դա ե­րե­ւի պարզ ազ­դակ էր, որ Կիե­ւի հետ խո­սե­լու բան առ­հա­սա­րակ չու­նեն:

­Կա­րո՞ղ է Եվ­րո­պան փա­կել այն բա­ցը, որ կա­ռա­ջա­նա, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը դուրս գան խա­ղից: Այս պա­հին եվ­րո­պա­ցի­նե­րը հայ­տա­րա­րում են Կիե­ւին ցու­ցա­բե­րե­լիք օգ­նութ­յան նոր ծա­վալ­նե­րի մա­սին, ո­րը, սա­կայն, ե­թե ան­գամ ի­րա­կա­նա­նա, քիչ հա­վա­նա­կան է, որ ա­ռա­ջա­ցող պա­կա­սը կլրաց­նի: Ա­ռա­վել եւս, որ Ուկ­րաի­նան հա­սել է այն վի­ճա­կի, երբ ար­դեն պաշ­տո­նա­պես հայտն­վել է դե­ֆոլ­տի մեջ, այն էլ՝ ՀՆԱ-ի հետ կապ­ված պե­տա­կան պար­տա­տոմ­սե­րի մա­սով, այ­սինքն, նման պար­տա­տոմ­սե­րի նոր ծա­վալ­ներ թո­ղար­կե­լու մի­ջո­ցով ֆի­նան­սա­կան ճեղ­քե­րը փա­կե­լու հնա­րա­վո­րութ­յու­ն եւս չկա:

Իսկ մյուս կող­մից, Թ­րամ­փից զատ, Պու­տի­նը խո­սեց նաեւ Հ­ռո­մի պա­պի հետ, այն է՝ զգու­շաց­րեց այն հե­տե­ւանք­նե­րի մա­սին, ո­րը ներ­կա ի­րա­վի­ճա­կում կա­րող է ա­ռա­ջա­նալ:

Իսկ ա­հա ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գետ­ներն ըն­դա­մե­նը քննար­կում են, թե Մոսկ­վան ինչ մա­կար­դա­կի կհասց­նի սրա­ցու­մը՝ «Օ­րեշ­նիկ»-նե­րի՞, թե՝ տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի կի­րառ­ման, ի՞նչ թի­րախ­ներ կընտ­րի: Այ­սինքն, սրաց­ման ո­րո­շա­կի ա­ճը հա­մա­րում են միան­շա­նակ: Այ­սինքն, հար­ցը տե­ղա­փոխ­վում է այն հար­թութ­յուն, թե այս ի­րա­վի­ճա­կում ռուս­նե­րը որ­քա՞ն կխո­րա­նան ուկ­րաի­նա­կան տա­րածք­նե­րում, կամ մյուս կող­մից նե­րուկ­րաի­նա­կան ու­ժե­րը կամ գնա­լով ան­հան­դուր­ժո­ղա­կան դար­ձող բա­նա­կը կկա­րո­ղա­նա՞ն խա­ղից դուրս թող­նել ներ­կա ղե­կա­վա­րութ­յա­նը՝ նոր իշ­խա­նութ­յու­ններ եւ այլ ըն­թացք ստա­նա­լու հե­ռան­կա­րով:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին