Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հարցը. The Atlantic
ՄիջազգայինՍպիտակ տունը քննարկում է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու հարցը, հայտնում է The Atlantic-ը:
Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումները զայրացրել են Թրամփին, գրում է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին: Նա նախկինում Զելենսկիին անվանել էր «վատ տղա», որը կարող է հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմ, իսկ այս շաբաթ նեղ շրջանակում քննադատել էր նրան «անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո պարծենալու» համար:
Թրամփը նաև իր օգնականներին ասել է, որ չի հավատում Զելենսկիի և Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությանը:

