«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ»

Սպորտ

Վերջերս Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում փայլուն են հանդես եկել մեր հավաքականի անդամները նվաճելով 4 մեդալ, որից 2 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե։ Հավաքականի առաջատար, ՕԽ արծաթե ու բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժության եզրափակչում, մարզական կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էր նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր։

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է մեծահասակների Եվրոպայի նորընծա չեմպիոն, երիտասարդների Աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Համլետ, նորամուտդ մեծահասակների ԵԱ- ում հաղթանակով մեկնարկելու առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ Այս հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ ԵԱ-ն լավ ստացվեց։ Շատ լավ զգացողություններ ունեմ։ Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների ԵԱ-ին։ Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել ոսկե մեդալ։ Շնորհակալ եմ Աստծուն այս հաղթանակի համար։ Շնորհակալ եմ նաև իմ մարզիչներին։ Շատ ուրախ եմ նաև ընկերներիս նվաճած մեդալների համար։ Ինչպես ամեն մրցաշարի, այս անգամ էլ սպասումներով էի մեկնել։ Միշտ հաղթանակի համար եմ մեկնում, սակայն մրցաշարն է ցույց տալիս, թե ինչպես կստացվի։ Նժույգ թափեր վարժությունում հակառակորդներս բոլորն էլ ուժեղ էին։ Բնական է, Եվրոպայի առաջնություն էր, ու մասնակցում էին բոլոր ուժեղները։ Պիտի ձգտեմ հասնել մեծահասակների Աշխարհի ու Օլիմպիական խաղերի ոսկե մեդալներին։

Հավելենք, որ այս վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մամիկոն Խաչատրյանը, նա Համլետ Մանուկյանին զիջեց շատ քիչ միավորներով, Խաչատրյանը արծաթե մեդալակիր դարձավ 14.733 միավորով։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում