Ադրբեջանական կողմը կատաղած է, վտանգն՝ իրական. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, կովկասագետ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

Oրերս Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Կալիբեր» կայքն իր տելեգրամյան ալիքում հրապարակում էր տեղադրել Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին, որում նրան հաջողություն էր մաղթել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Կարծում եմ, որ մենք պետք է ընդհանուր առմամբ ուշադրություն դարձնենք էական հարցերի վրա։ Իսկ ի՞նչ է, ըստ էության, տեղի ունեցել նույն այդ ժամանակահատվածում՝ Բերդ գյուղում, երբ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ղեկավարները։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս՝ սրանից մի քանի օր առաջ։

Այդ տեղեկատվական աղմուկին զուգահեռ, նրանք հանդիպել են նաեւ ժամանակավորապես օկուպացված Բերձորում։ Ալիեւը, գտնվելով Հայաստանի Հանրապետության սահմանին, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների ներկայությամբ, հերթական անգամ հայտարարեց, որ ժամանակին Ադրբեջանի հանդեպ վատ են վերաբերվել։ Նա սկսեց հեքիաթներ պատմել` իբր Ադրբեջանից անջատել են Արեւմտյան Զանգեզուրը եւ այլն, հայկական տարածքները կոչել՝ Ադրբեջան: Այսինքն՝ նույն այդ օրերին Ադրբեջանը, գտնվելով իր մերձավոր դաշնակիցների շրջապատում, հերթական անգամ հայտարարել է Հայաստանի դեմ պատերազմի մասին, եւ այդ սպառնալիքներն արդեն այնքան էլ հեռու չեն, որպեսզի իրականություն դառնան։ Դրանց ֆոնին մենք սկսում ենք մեր ներքաղաքական բուն քննարկումները։

Շվեյցարիայում Վեհափառի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  կոնֆերանս, որտեղ բարձրացվեց Արցախի հարցը, այն լայն քննարկումների ալիք բարձրացրեց։ Ձեր կարծիքով` ո՞րն էր դրա կարեւորությունը։

Ադրբեջանական կողմը կատաղած է։ Շվեյցարիայում մեր եկեղեցու ներկայացուցիչները հստակ մեսիջ են հղել՝ կապված արցախահայության, այդ թվում՝ նրանց իրավունքների պաշտպանության եւ մեր պատմամշակութային ժառանգության վերաբերյալ հարցերի հետ։ Նրանք հստակ դիրքորոշում են արտահայտել։

Մենք մինչ այդ լսել էինք Փաշազադեին՝ Ադրբեջանի, այսպես կոչված, «հոգեւոր առաջնորդին», որը, ըստ էության, դեռ 1990-ականներից հայերի ջարդերի սադրիչներից մեկն է։ Նա որեւէ կապ չունի հոգեւորականության հետ, պարզապես ապրում է պետության աշխատավարձով։ Նա ժամանակին հայտարարել էր, թե բոլոր հայերի արյան մեջ սուտ կա, իբր հայերը դավաճան են։ Այժմ էլ ասում է, թե հայկական եկեղեցին սպառնալիք է։

Ադրբեջանական պետական քաղաքականությունն այսօր ուղղված է Հայաստանի ներսում ազգային ատելության հրահրմանը, երկրի ապակայունացմանը՝ ներսից։ Այս ուղղությամբ նրանք՝ թե՛ սուտ, թե՛ ոչ սուտ հայտարարություններով եւ տարբեր գործողություններով, փորձում են ապակայունացնել մեր ներքաղաքական իրավիճակը՝ հասցնելով այնպիսի լարվածության, որը կարող է վերածվել քաղաքացիական ագրեսիվ դրսեւորումների։ Իսկ դա այն «ճոխությունն» է, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող այս իրավիճակում։

Ադրբեջանը հստակ մեսիջ է հղում, եւ այս պարագայում բոլոր խոսակցությունները պետք է կարողանանք հասկանալ։ Վտանգն իրական է։ Այժմ հարցը միայն ներքին քաղաքականությամբ հետաքրքրվելը չէ։ Մեր սահմանին գտնվող թշնամին բացահայտ հայտարարում է իր նպատակների մասին։ Մենք չպետք է իրար կոկորդ կրծելով ժամանակ կորցնենք։ Դա անթույլատրելի է, որովհետեւ մեր իրական թշնամին Ադրբեջանն է։ Թուրքիան ու Պակիստանի ռեժիմն էլ այնտեղ գերիշխող ազդեցություն ունեն։

Այս ֆոնի վրա ներքաղաքական խոսակցությունները ժամանակավրեպ են եւ հակասում են իրականությանը։ Վտանգը հենց սա է։ Մնացածը փորձ է` շեղելու ժողովրդի ուշադրությունը տարատեսակ խոսակցություններով՝ իրական վտանգից հեռացնելով։ Մենք այժմ չենք կարող մեզ թույլ տալ ինքնախաբեությամբ զբաղվել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում