Եկեղեցին եվս պետք է ինչ-որ դրսեւորում ունենա հրապարակային քարոզչական պայքարի մեջ. Վարդան Խաչատրյան

Ներքաղաքական

Եկեղեցին եվս պետք է ինչ-որ դրսեւորում ունենա հրապարակային քարոզչական պայքարի մեջ. Վարդան Խաչատրյան

Վերջերս հանրային լայն արձագանք եւ բուռն քննարկումներ է առաջացրել Հայաստանի ղեկավարության հռետորաբանությունը՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցուն։ Տարբեր պետական գործիչների կողմից արված հայտարարությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցին չուլանների հետ համեմատելու արտահայտությունը, զգալի վրդովմունք առաջացրին ոչ միայն հասարակական շրջանակներում, այլեւ հոգեւորականների շրջանում: Այս եւ մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Այլ կերպ ասած՝ կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարոյական եւ կարգապահական որոշակի ստուգումներ։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

Իսկ երբեւէ այդպես չէ՞ր եղել։ Միշտ էլ Հայաստանի Հանրապետությունը վճռորոշ դեր է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Այն, ինչի մասին այսօր խոսվում է, թե հստակ որոշում պետք է կայացվի, միշտ այդպես էլ եղել է։ Սովետական իշխանության տարիներին` նույնպես։ Կարծում եմ՝ այս հարցը կարելի է մի կողմ դնել։ Ամեն դեպքում, ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում են, թե պետք է ստուգվեն այս կամ այն բաները։ Այդպիսի մոտեցումներ ուղղակի գոյություն չունեն։ Կաթողիկոսի ընտրությունն իրականացվում է քվեարկությամբ, եւ ընտրության մասնակիցների ճնշող մեծամասնությունն աշխարհիկներ են։

Նույնիսկ եղել է դեպք, երբ թեկնածու առաջադրված չի եղել, բայց դահլիճից մեկ աշխարհիկ վեր է կացել եւ ասել՝ «վայ, նոր ներս մտավ, խոշորագույն կաթողիկոսներից մեկն է»։ Եվ ստացվել է, որ եթե այդ խոշորագույնը հայտնվել է դահլիճում, ապա ինչո՞ւ քվեարկել մյուսների օգտին։ Բոլորն էլ շուռ են եկել, քվեարկել են հենց նրա օգտին, եւ նա դարձել է կաթողիկոս։ Ի՞նչ հարց է բարձրացվում հիմա։ Արժե՞ հիշեցնել նման դրվագները։ Եվ, ի վերջո, Սարդարապատի ճակատամարտում անգամ Հայոց Առաքելական Եկեղեցու կաթողիկոսն ունեցել է իր դերը։ Չնայած նրան քննադատել են շատերը, բայց դա չի փոխում նրա էական նշանակությունը։

Պետք է հստակ գիտակցենք՝ մենք աշխարհիկներ ենք, եւ մեր հարաբերությունները քաղաքական են՝ կուսակցական կապերով, շահերով եւ այլ գործոններով պայմանավորված։ Բայց եկեղեցին այլ հարթության մեջ է։ Սա մեր ժողովրդի ամենախոշոր կառույցն է, ամենաուժեղ հենարանը բոլոր ժամանակների ընթացքում։ Վերջիվերջո, Հայոց Առաքելական Եկեղեցին այն քրիստոնեական հավատքն է, որն ավելի քան 1700 տարի պահպանել է մեր ազգի ինքնությունը։ Հիմա ի՞նչ է պատահել, որ այս լուսավորված աշխարհում մենք հետեւում ենք նման թեմաների եւ փորձում ենք ասել՝ սա այսպես պետք է լինի, նա՝ այնպես։ Լավ, դա էլ հասկացանք։ Բայց հարցն այն է՝ քաղաքական իշխանությունն ի՞նչ շարժառիթներից ելնելով է փորձում միջամտել այս գործընթացին։ Արժե հասկանալ նաեւ դա։ Արդյոք նրա հանրային հեղինակությունն այսօր բավարար է, որպեսզի փորձի ճնշում գործադրել եկեղեցու վրա։ Կարծում եմ՝ ոչ։ Քանի որ նրա վարկանիշը շարունակաբար նվազում է։

Իսկ որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր՝ նման իրավիճակներում ի՞նչ պետք է անել։

Ես կարծում եմ, որ այս ամենը իրականում անիմաստ ուժերի ծախս է։ Այս անհասկանալի իրավիճակում ոչ մեկը վերջնականապես չի կարող բացատրել, թե ինչ է սկսվել, ինչից է սկսվել, ինչ է տեղի ունեցել եւ ինչ շարժառիթներ են կանգնած դրա ետեւում։ Միգուցե կան այլ պատճառներ ու նպատակներ, որոնք իշխանությունը չի ցանկանում հրապարակել կամ տեսանելի դարձնել, եւ հենց դա է ավելացնում անորոշությունն ու թափանցիկության պակասը։ Իսկ եթե այս ամենը պարզապես ներկայիս տրամադրությունների արդյունք է՝ առանց խորքային պատճառաբանությունների, ապա դա առավել անհասկանալի ու մտահոգիչ է։ Պետք է մտածել, թե ինչպես կարող ենք զերծ մնալ նման անհասկանալի իրավիճակներից եւ ինչպես հասնել միասնության ու հասարակական կայունության։

Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն եւս ինչ-որ նկրտումներ է հայտնել Էջմիածնի նկատմամբ։ Ինչպե՞ս կբացատրեք այս փուլում նման ագրեսիան։

Դե, նրան ասում են, եւ նա էլ անում է։ Ալիեւը պետք է ասի, եւ նա էլ պետք է անի, որովհետեւ ինքը, հավանաբար տեղյակ եք, ադրբեջանցի չէ եւ ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը։ Ըստ էության, նա սպասարկում է այն քաղաքական միտքը, որն իրականացնում է տվյալ երկրի ղեկավարությունը։ Նույնիսկ եթե որոշ որոշումներ դժվար լինեն կամ անհարմար, նա ստիպված է կատարել դրանք՝ պահպանելու իր դիրքը եւ պահպանվելու իշխանության շրջանակներում։ Այս հանգամանքը ընդգծում է, թե որքան կարեւոր է լինել անմնացորդ ենթարկվող բարձրագույն իշխանություններին, հատկապես այնպիսի համակարգերում, որտեղ իշխանության կենտրոնացումը չափազանց մեծ է եւ անհամեմատելի է ղեկավարի կամ մի քանի անձանց անձնական իշխանության հետ։

Պարոն Խաչատրյան, այս ամբողջ աղմուկի մեջ մոռացվեց, որ Վատիկանի Սուրբ աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդիականություն» խորագրով հակագիտական միջազգային համաժողով էր անցկացվել Ադրբեջանի դեսպանության եւ ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին:

Ըստ էության, սա ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառում էր, որը տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու շրջանակներում։ Հավանաբար հիշում եք, որ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել կամ աջակցել այս նախաձեռնությանը՝ նշելով, որ իրենք տեղյակ չեն եղել այդ միջոցառումների մասին, եւ իրենք չեն ունեցել որեւէ առնչություն ալբանական եկեղեցու վերաբերյալ նյութերի տարածման կամ միջոցառումների անցկացման հետ։ Այս դեպքում, մեր Հայոց Առաքելական եկեղեցին նույնպես պետք է ակտիվ դրսեւորի իր դիրքորոշումը եւ ընդգրկվի հանրային քարոզչական պայքարում՝ պաշտպանի իր ազգային շահերն ու պատմական ճշմարտությունը՝ կանխելու նմանատիպ նախաձեռնությունների բացասական ազդեցությունը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=314770&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը