«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը մնալ կոռեկտության սահմանների մեջ. Ռումինյաի Հայոց Թեմ

Թեմա

Ռումանիոյ հայոց թեմի հոգևորականաց դասի, Թեմական Պատգամավորական ժողովի և Թեմական Խորհրդի անունից խստորեն դատապարտում ենք ՀՀ վարչապետի, իր տիկնոջ և ընդհանրապես իշխող կուսակցության կողմից Հայ Եկեղեցու և եկեղեցականաց հանդեպ հնչեցրած մեղադրանքներն ու վիրավորանքները։ Դրանք սովորական քաղաքական հայտարարություններ չէին, այլ ուղղորդված, ծրագրված և խստորեն դատապարտելի արշավ և պատերազմ ընդդեմ Հայ Եկեղեցու և հայ հավատացյալ քրիստոնյայի ի Հայաստան և ի Սփյուռս։

Անշուշտ մենք հասկանում ենք, որ իշխանությունների նման պահվածքի հիմնական պատճառը Հայ Եկեղեցու դիրքորոշումն ու առողջ քննադատությունն է նրանց հասցեին՝ կապված Արցախի կորստի և հայաթափման, արցախահայության իրավունքների, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի, ազգային արժեքների ոտնահարման, վերջին տարիներին վարվող ներքին ու արտաքին անհեռատես ու վտանգներով լի քաղաքականության հետ, որը չի բխում մեր ազգային շահերից։ Ի վերջո հատկապես Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի հնչեցրած ձևակերպումները Արցախի և արցախահայության ապագայի վերաբերյալ իշխող ուժին դրդեցին անհավասարակշիռ քայլերի։

Եկեղեցուն տրված անհարիր որակումներն ու անպարկեշտ արտահայտությունները վիրավորանք են ոչ միայն մեր հոգևոր ժառանգության, այլև յուրաքանչյուր քրիստոնյա հայի արժանապատվության հանդեպ։ Մենք՝ իբրև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներ և զավակներ, ապրելով ու ծառայելով Սփյուռքում, բայց կապված մնալով մեր հայրենի հողին և ազգային արժեքներին, մեկ պարզ ճշմարտություն ենք ցանկանում հիշեցնել. «Եթե մեկը ապականի Աստծո տաճարը, նրան էլ Աստված պիտի ապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք» (Ա Կորնթացիներ 3:17):

Հայ Եկեղեցին Հայաստանում և Սփյուռքում մշտապես եղել է և շարունակում է մնալ մեր ազգի ինքնության, դիմադրության, կրթության և հոգևոր լուսավորության սյունը, հույսի այն ճրագը, որ մեզ պահել է Ավարայրում, Սարդարապատում և Արցախյան պատերազմներում։ Ոչ մի անցողիկ իշխանություն ի զորու չէ այդ ճրագը մարելու։ Երբ հալածանքի, բռնության և տարատեսակ ասպատակությունների ու բռնաճնշումների ժամանակ Հայ Եկեղեցին կենաց ու մահու կռիվ տալով պահում էր իր հավատքն ու ինքնությունը, ազգային դիմագիծը, այսօրվա իշխանությունները դեռ պատմության էջում չկային իրենց ,,նորաձև կրթությամբ,, հանդերձ։

Եսայի մարգարեի խոսքով ,,Վա՜յ նրանց, որ չարին ասում են բարի, և բարիին՝ չար, որ խավարը շինում են լույս, և լույսը՝ խավար,, (Եսայի 5:20)։ Այն ազգը, որ լռում է իր սրբությունների պղծման պահին, դատապարտում է ինքն իրեն ապագա չունենալու։ Այժմ լռելը նշանակում է մեղքի բաժնեկից դառնալ։ Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին և համայն հայությանը ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի չլռել, չվախենալ, պաշտպանել մեր հավատքը, սրբությունները և մեր Մայր Եկեղեցին։

Մենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը մնալ կոռեկտության սահմանների մեջ, չպառակտել հասարակությանը, հարգել ՀՀ բնակչության ճնշող մեծամասնության և սփյուռքահայության հոգևոր զգացմունքները և հիշել, որ Հայ Եկեղեցին ոչ միայն հավատքի կենտրոն է, այլ նաև մեր ազգային հոգևոր ինքնության առանցքը։ Այն չի տապալվի խոսքով, ինչպես տապալվեցին ու կործանվեցին բոլոր նրանք, որոնք պատմության տարբեր դարաշրջաններում խոսեցին ու ելան նրա դեմ։

Մեր պահանջն է, որպեսզի ՀՀ իշխանությունները պաշտոնապես և ամենաբարձր մակարդակով ներողություն խնդրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ու հոգևորականաց դասից։

Թող Աստված օրհնի ու պահպանի մեր հայրենիքն ու մեր ազգի զավակներին Հայաստանում և Սփյուռքում՝ առաջնորդելով ճշմարտության ու արդարության ճանապարհներով։

Հոգևորականաց դաս

Թեմական Պատգամավորական Ժողով

Թեմական Խորհուրդ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան