«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գիտեի, որ ԿԳՄՍ տեղափոխվելու խնդիր կար, բայց կոնկրետ այս տեսքով տեղյակ չէի. «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն

Մշակութային

Կառավարությունը հունիսի 5-ի նիստում որոշեց ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։ Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն ՎԱԼԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Պարոն Հակոբյան, ի՞նչ է ենթադրում այս որոշումը եւ արդյոք կարող ենք ասել, որ կփոխվի նաեւ թանգարանի ղեկավարությունը:

— Մինչ հիմա մենք գործել ենք Պաշտպանության Նախարարության ենթակայության տակ, եւ թանգարանը համարվում էր պետական կառույց: Ինչպս գիտեք, մեր թանգարանը միշտ եղել է անվճար եւ համարվել ռազմական բնույթի թանգարան: Ինչ վերաբերում է տնօրենի փոփոխմանը, պիտի ասեմ, որ 3 տարի է, ինչ տնօրեն եմ, ինձ խնդրել են, ես աշխատում եմ: Այս տարիների ընթացքում բավականին նորություններ ենք բերել, նոր զինատեսակներ ենք բերել՝ ցուցադրելու եւ մեծ գործեր ենք արել թանգարանի համար: Նաեւ ֆոնդերի հետ կապված ծավալուն աշխատանքներ ենք կատարել:

— Պարզ է դառնում, որ «Մայր Հայաստան» թանգարանը միանալով «Հայաստանի պատմության թանգարան»-ին չի կարող երկու տնօրեն ունենալ:

— Դե կարող է մասնաճյուղ լինի եւ արդեն մասնաճյուղի տնօրեն լինի: Օրինակ հիմա, Հայաստանի պատմության թանգարանը , որքանով տեղյակ եմ, ունի տարբեր վայրերում մասնաճյուղեր: Մասնաճյուղերն ունեն տնօրեններ, աշխատողներ:

— Ձեզ հետ քննարկում եղե՞լ է այս փոփոխության հարցի շուրջ:

— Կոնկրետ այս հարցի շուրջ՝ ոչ, չի եղել քննարկում: Ես գիտեի, որ ԿԳՄՍ տեղափոխվելու խնդիր կար, բայց կոնկրետ այս տեսքով տեղյակ չէի:

— Ի՞նչ եք կարծում՝ նման որոշմամբ ինչ կփոխվի թանգարանի պարագայում:

— Ճիշտն ասած, թանգարանն ունի խնդիրներ՝ ֆինանսավորման հետ կապված: Այսինքն՝ եթե թանգարան մուտք գործելն անվճար է, ապա նշանակում է եկամուտներ չունի, հետեւապես զարգացման հետ կապված խնդիրներ կան: Սակայն, այստեղ այլ խնդիր էլ կա, քանի որ մենք զինվորական թանգարան ենք, զինվորական թեմաների շուրջ պետք է տեղեկատվություններ ստանանք: Այս ողջ կոմպլեքսը, տարածքը եւ մեր թանգարանը նվիրված է Երկրորդ աշխարհամարտին: Այն 1970 թվականից գործում է որպես թանգարան, եւ չեմ կարծում այս որոշմամբ կփոխվի թանգարանի հիմնական բովանդակությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան