«Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես». Փաշինյան

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում Նոր կտակարանից մեջբերում արեց. «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»։

«Սա շատ կարևոր նրբություն է։ Բոլոր այն համակարգերը, որ մենք ներդնում ենք, միայն այն մասին չեն, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին են, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու, իմ ըմբռնումն այսպիսին է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ իրենք չեն կարող «մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից վերցնել, տանել տալ մեր...»

«Մեր կնոջը լավ չի հնչում... չենք կարող տանել տալ մեր կանանց, երեխաներին ու այդպես շարունակ, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- ընդգծեց նա։

Վարչապետը պարզաբանեց՝ դատել չի նշանակում, որ պետք է պարտադիր դատավճիռ կայացնես, դատել նշանակում է նաև վերաբերվել։

«Այսինքն՝ նույն վերաբերմունքը մեր դեպքում է լինելու, ես ձեզ ավելին ասեմ՝ մեր իշխանության ժամանակ նման համակարգով  օտարված գույք մենք վերադարձրել ենք, սկզբունքը դրված է, մերոնք-ձերոնք չկա, կա օրինական ու ապօրինի գույք»,- նշեց նա։

Վարչապետը հայտարարեց՝ եթե իրենց սկզբունքը բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչ վերցնելը լիներ, այդքան չէին չարչարվի, այդքան օրենքի նախագիծ, նոր օրենք, նոր դատարան չէին նախաձեռնի։

«Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք, որովհետև դա կլինի պետության կորուստ, բայց, մյուս կողմից էլ, մենք հետևողական ենք, մարդկանց առաջ պարտավորություն ենք ստանձնել»,- նշեց նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում