«Թալանչի, սրիկա, ստահակ». Նիկոլ Փաշինյանն էլի հունից դուրս եկավ

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձավ Դիլիջանի մանկապարտեզներից մեկին։

Հիշեց, որ նախրոդ նիստերից մեկում խոսել էր այս մասին, ասել էր, որ այդ մանկապարտեզի հարցը նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված։

«Մտածեցի, դե, կառավարության նիստ է, հիմա ինչ կարիք կա՝ կոնկրետ ասել, հետո նիստից դուրս եմ գալիս, տեսնեմ ՝ էդ նախկին  պաշտոնյան, թուր ու թվանքը առած, ընկել գրառումներ է անում,  բայց սրա հետ կապված չէ, հո՞ չի ասելու մանկապարտեզներս ձեռիցս առան...այդ պաշտոնյան ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ կապված էր այս պատմությունը»,- ասաց Փաշինյանը։

Նա զարմացած է ՝ Վարդան Օսկանյանն ու իր կինը ի՞նչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն։

Փաշինյանն անդրադարձավ ևս  եկ լուրի, գրել են, որ, իբր, ինչ-որ հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։

«Այս մարդիկ մեկ խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք, արդեն չեն էլ փորձում ապացուցեն, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են»,- հունից դուրս եկավ վարչապեը։

Նա խոսեց նաև այն լուրի մասին, թե, իբր, Ֆրանսիայում 3 միլիոն եվրոյով տուն է գնել։

«Ֆրանսիայում մի երկու դաշնակ-մաշնակ կա, տանում, 3 եվրոյով կայք են բացում, մեջը ինչ զառանցանք ասես՝ դնում են, դե արի  ապացուցի... ասում եմ՝ քոչարյանասերժական ստահակ զանգվածն էլ չի փորձում ապացուցի, որ իրենք բան են...»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ պահելով կոռեկտություն՝ իրենք սխալվել են։

«Մենք չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Սրանից հետո, երբ ելույթ ունենամ ու հնչի Ռոբերտ Քոչարյան ասունը, ասելու եմ՝ կաշառակեր։ Լավ, ամեն ինչին չափ ու սահման կա»,- հայտարարեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ շարունակելու են թալանը հատիկ-հատիկ վերադարձնել, ուրիշ տարբերակ չկա։

«Չեն փախնի, ոնց ասել եմ, որ ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեն պլստում ու դրանից անկանոն շարժումներով ու անկանոն գոռգոռոցներով են լցրել Հայաստանը»,- հավելեց նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում